
Այսօրվանից ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» 2023 թ․հուլիսի համարը։ Հրապարակվող նյութերի ցանկում գերակշռում է Հայաստան-Արցախի թեման՝ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գործընթացների խորապատկերի վրա։ Լուսինե Մխիթարյանը քննության է ենթարկում «Սյունիքը աշխարհաքաղաքական հետաքրքրությունների կիզակետում» հիմնահարցը, մասնավորապես անդրադառնալով, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի ծրագրին՝ թուրք-ադրբեջանական տանդեմի համար։ Հեղինակը փաստերի շարադրմամբ բացահայտում է Սյունիք ներթափանցելու ճանապարհով Հայաստանում շոշափելի լծակներ ձեռք բերելու թշնամի…