Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակի մի քանի բնութագրիչներ

XXI դարում ժողովուրդները, սրընթաց արագություն ձեռք բերած քաղաքակրթական բնույթի փոփոխություններում, ստիպված են կողմնորոշվել վազքի մեջ, երբեմն արմատական հեղաշրջում կատարելով իրենց կյանքի բոլոր ոլորտներում՝ գաղափարական արժեքներից մինչեւ ընկերային-տնտեսական, մշակութային եւ կրթական համակարգերը:Ընդորում յուրաքանչյուր ազգ պարտադրվում է կատարել արժեւորումներ՝ գնահատելու համար միջազգային եւ տարածաշրջանային խորքային գործընթացների հետեւանքներն ու ազդեցությունն իր կենսագործունեության վրա, ինչպես նաեւ որոշելու սեփական ներուժի…

Պետություն և ազատ շուկա

Հայաստանի տնտեսութեան մերօրեայ իրավիճակը յատկանշւում է մի շարք բացասական գնահատականներով: Դրանց մի մասը ժառանգւել է խորհրդային ժամանակներից, իսկ մի կարեւոր բաժինն էլ՝ յետխորհրդային օրերին ներմուծւած արատաւոր բարքերից Այդ բացասական երեւոյթները բնորոշւում են սոցիալական բեւեռացմամբ, անարդարութիւններով, գործազրկութեամբ, մենաշնորհեալ խաւի անխափան գործունէութեամբ, ստւերային տնտեսութեամբ եւ վերջապէս քաղաքական ու տնտեսական վերնախաւերի սերտաճումով: Այս բոլորը սպառնում են Հայաստանի Հանրապետութեան…

Քսանամեայ լիբերալիզմի ՀՅԴ այլընտրանքը

Համայնավարական ճամբարի փլուզումից յետոյ, հակառակ այն ճշմարտութեան, որ այդ գաղափարախօսութիւնը շատ հեռու էր իսկական ընկերվարութիւնից, այնուամենայնիւ, միջազգային հանրութեան աչքին մեծապէս վարկաբեկւեց ընկերվարական արժէքային համակարգը: Ամբողջ աշխարհում դրամատիրական համակարգը անիրաւաբար՝ յաղթող կողմի իրաւունքով ընկալւեց իբր՝ մարդկութեան ապագան կերտող ճշմարիտ ու յուսալի կենսաձեւ: Լիբերալիստական գաղափարախօսութիւնը, որպէս դրամատիրական համակարգի քաղաքական երես, իր յաղթական գրոհներից արբեցած, ծնունդ տւեց իր…

Բախտախաղի գործած ոճիրը

Աշխարհը ինքզինք կրկին նետած է սարսափազդու յորձանուտի մը մէջ՝ մարդկութեան համար աննախատեսելի հետեւանքներով: Երեք տարի առաջ տնտեսական տագնապը հարուածած էր երկրագունդի ամենէն հզօր տնտեսութիւնը՝ Միացեալ Նահանգները: Ներկայիս ան հերթով կ’այցելէ Եւրոպական Միութեան իւրաքանչիւր անդամ-երկիրը` սպառնալով քանդել եւրոպական ցամաքամասի խաղաղութիւնը երաշխաւորող ու տասնամեակներու համբերութեամբ կառուցուած միջավայրը՝ Եւրոպական Միութիւնը: Թէ ինչո՞ւ այսպէս պատահեցաւ, աւելի քան պարզ է:…

Չկայ դաշնակցականութիւն առանց Դաշնակցութեան

ՀՅԴ 31-րդ ընդհանուր ժողովից յետոյ եւ ՀՀ համապետական երկու կարեւոր ընտրութիւնների նախընտրական ժամանակահատուածում, առիթ կայ, ահա, անդրադառնալու իշխանական կօալիցիայի գլխաւոր ուժի` ՀՀԿ-ի պատկերացումներին` ՀՅԴ դերի ու անելիքի մասին, եւ թափանցելու այդ պատկերացումների ու ակնկալիքների գաղափարախօսական խորքերը: Ի վերջոյ ՀՅ Դաշնակցութեան նկատմամբ ՀՀԿ-ի գաղափարախօսական դիրքորոշումներից եւ ՀՅԴ դերի եւ անելիքների մասին հանրապետական ղեկավարների պատկերացումներից են կախուած…

Անկախութեան գաղափարի ներազգային հետագիծը

Հայ ժողովրդի արդի պատմութեան մէջ անկախութեան գաղափարը որդեգրուել, մշակուել եւ կենսագործուել է, հիմնականում, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակեան, Հայ Յեղափոխական Դաշնակութեան եւ Ռամկավար Ազատական կուսակցութիւնների շնորհիւ: Անկախութեան համար մղուող ազատագրական պայքարի ողջ ընթացքում, խոշոր բուրժուազիայի հայ ներկայացուցիչները, ռուս-աւատական եւ թուրք-աղայական կաստաներին պատկանող հայ ազնուականները, անկախութեան գաղափարը նուաստացնելուց, թերարժեւորելուց, ծաղրելուց ու ակտիւօրէն ժխտելուց բացի, ուրիշ բան անել չէին կամենում:…

Մէկ դատ, երկու բաղադրիչ

Հայ Դատն ունի պատմական, բարոյական, իրաւական եւ քաղաքական էական կողմեր ու հիմնաւորումներ եւ խտանում է հետեւեալ կէտերում. ա. Ամբողջական Հայաստանի ստեղծում` Արեւմտեան եւ Արեւելեան Հայաստանի տարածքներում: Արցախի հարցի արդար լուծումը հանդիսանում է Հայ Դատի հանգրուաններից մէկը: բ. Սփիւռքի տարագիր հայութեան համախմբում` իր հայրենի հողերի վրայ: գ. Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստանի կերտում: ՀՅԴ Ծրագիր, 1998թ.…

Կանոն թէ՞ օրէնք, խաղ թէ՞ պայքար

Հայաստանի նախընտրական քաղաքական դաշտի շրջագիծն աստիճանաբար աւելի ընկալելի է դառնում: Ընդհանուր հենքը հասարակական ամենալայն շրջանակներում, մի քանի տարիների ընթացքում ձեւաւորուած ենթակայական այն մօտեցումն է, համաձայն որի` “ամեն ինչ կանխորոշուած է”, “սրանք նախօրօք մտածուած խաղեր են” եւ այլն: Ըստ այս ենթակայական մօտեցման` Հայաստանի քաղաքական քսանամեայ վերնախաւը նախատեսում է քաղաքական բոլոր քայլերը եւ ի գործ դնում համապատասխան…

«Սեւ ու սպիտակ» քաղաքական դաշտ

1921 թ. փետրուարեան համաժողովրդական յեղափոխության 90 ամեակը Հայաստանում նշվեց քաղաքական զարգացումների չափազանց ուշագրաւ մթնոլորտում: Իշխանական կոալիցիայի թեւերի կողմից փետրուարի 17-ի յայտարարութիւնը, փաստօրէն, միտում ունի քաղաքական դաշտում ամբողջատիրութեան հաստատման. «…կոալիցիոն կուսակցութիւնները միասնական են եւ նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրութիւններում իրենց քաղաքական կշիռն աւելացնել միմեանց դէմ պայքար ծաւալելու եւ կոալիցիայի ներսում ուժերի յարաբերակցութիւնը փոխելու հաշուին»: Նրանք ձգտում…

Սոցիալական բողոք, շարժում եւ համակարգային փոփոխութիւններ

2011 թուականն սկսուեց քաղաքական եւ սոցիալական բուռն բողոքներով: Թունիսի քաղաքական յեղափոխութեան եւ Ալժիրում, Մարոկկոյում տեղի ունեցած նմանօրինակ իրադարձութիւններին յաջորդեց Եգիպտոսի հասարակութեան բուռն ընդվզումը, որը եւս պարունակում է ոչ միայն քաղաքական սրընթաց փոփոխութիւնների վիթխարի ձըգտման, այլ նաեւ սոցիալական լիարժէք յեղափոխութեան բնորոշ տարրեր: Հայաստանեան քաղաքական բեմահարթակում էլ 2011 թուականն սկսուեց սոցիալական բողոքներով. «փողոցային» առեւտրականների ցոյցերից յետոյ, անմիջապէս,…