Ո՛ւմն է իշխանությունը

Երեւանի իշխանությունները բարձրացրեցին երթուղային տրանսպորտի միջոցների վարձավճարը: Այդ բարձրացումը չի վերաբերում միայն մետրոյին: Գազի թանկացումից հետո սա հաջորդ տհաճ անակնկալն էր ժողովրդի համար: Այս դեպքում վարձավճարները բարձրացան 50 դրամով: 50 դրամը, սակայն նշանակում է տվյալ ծառայության թանկացում 50% -ով: Ոմանց համար գուցե փող չհամարվող այդ հիսուն դրամը՝ կենսաթոշակ, նպաստ, նվազագույն աշխատավարձ եւ անգամ միջին աշխատավարձ…

Ինչու հանկարծ աղմուկ

Ազգային ժողովը, գարնանային նստաշրջանի ավարտին, օրենքով սահմանված կարգով, լսեց ՀՀ Վերահկիչ պալատի հերթական հաշվետվությունը: Սովորաբար այս հաշվետվությունները որոշ ժամանակով ալեկոծություն են առաջացնում հասարակական-քաղաքական մթնոլորտում: Աշխուժանում են հատկապես լրատվամիջոցները, ելույթներ են ունենում պատգամավորները, մարդիկ առօրյա զրույցների ընթացքում անդրադառնում են ներկայացված մեղադրանքներին եւ… եւ կարծես թե վերջ: «Որոշ ժամանակը» ձգվում է մի քանի օր եւ դրանով ամեն…

Չպարտվածների ողբերգությունը

Արտաշես Շահբազյան Անկախ Հայաստանի պատմության ընթացքում արձանագրվել է մի քանի դեպք, երբ նախագահի թեկնածուն չի պարտվել, բայց եւ հաղթանակ է գրանցվել, այսպես կոչված, իշխանական թեկնածուի օգտին: Իրականում առաջինը հաղթահարել է նախագահ դառնալու համար անհրաժեշտ նվազագույն շեմը, թե ոչ դժվար է պնդել, այնուամենայնիվ հասարակության մոտ մեծ է եղել համոզումը, թե նա հավաքել է ավելի շատ ձայն,…

Պանթիւրքական Հոսանքները Ժամանակակից Իրանում (2)

ՍԱՐԳԻՍ ՄԿՐՏՉԵԱՆ «Պանթիւրքական հոսանքները ժամանակակից Իրանում» վերնագրով իմ նախորդ յօդուածում [1] անդրադարձել էի ժամանակակից Իրանում պանթիւրքական հոսանքների ներկայիս գործունէութեան շարժառիթներին և ներկայացրել առկայ կազմակերպութիւններից մէկին։ Սոյն յօդուածով ներկայացնում եմ մէկ այլ կազմակերպութիւն։ Հարաւային Ադրբեջանի [2] Ազգային Զարթօնքի Շարժում [3] Կազմակերպութեան կայքի հասցէն է www.gamoh.biz։ Այն եռալեզու է՝ անգլերէն, թուրքերէն և պարսկերէն։ Կազմակերպութեան պաշտօնական անունն է…

Որքան ցինիկ այնքան ճշմարտանման

Հավանաբար մեր իշխանությունները հենց այդպես են մտածում. «Որքան ցինիկ լինես, խոսքդ այնքան ճշմարտանման կհնչի»:Այդպիսի տպավորություն են նրանք թողնում, երբ սկսում են խոսել օրինակ ազնվությունից, ընտրություններում արդարորեն ձեռք բերած հաղթանակից եւ իրենց նկատմամբ ժողովրդի մեծամասնության ունեցած սիրուց ու համակրանքից: Խոսում են նույն այս ժողովրդի առաջ, ում օրինակ ընտրությունների շրջանում բացահայտորեն խաբել են, երբ գրեթե յուրաքանչյուր հայաստանցի…

Ինչու չընտրեց ընդդիմության ընտրողը

Ավագանու ընտրությունները սառը ցնցուղի ազդեցություն ունեցան Երեւանի (կարելի է եւ ասել՝ Հայաստանի) քաղաքական մթնոլորտի վրա: Այդ ազդեցության տակ է հանրության անգամ այն հատվածը, որը քվեարկել էր ընտրակաշառքի դիմաց: Ընտրության եւ դրան հաջորդող օրերին բոլորի համար ակնհայտ դարձավ, որ անձի ընտրության կարգախոսի ներքո, ժողովրդի ձեռքով, ամրապնդվեց ամբողջատիրական իշխանության միակերտ կառույցը: Իհարկե տեղի ունեցածը կարելի է երկու…

Մեր ընտրությունը

Գտնվում ենք հերթական ընտրությունների շեմին: Ի՞նչ սկզբունքներ, արժեքներ ու մտայնություններ են ընկած լինելու այս մի ընտրության հիմքում: Ինչ շահեր եւ նպատակներ կառաջնորդեն Հայաստանի քաղաքացուն դեպի ընտրատեղամաս: Մեր յուրահատուկ իրականության մեջ ընտրությունների գործընթացի վրա ամենամեծ ազդեցությունն ունեցող ուժի՝ իշխանության ցանկություններն ակնհայտ են: Նախ արվեց այնպես, որ այս ընտրությունը շատ էլ ընտրություն չհիշեցնի, այլ որպես մի անհրաժեշտ…

Ինչպիսի՞ երիտասարդական ենք ուզում ունենալ

Դաշնակցական ընտանիքում ամենաշատ քննարկուող նիւթերից մէկը մեր երիտասարդական և ուսանողական միութիւնների վիճակն է։ Յաճախ լսում ենք քննադատական խօսքեր, անբաւարարուածութիւն նրանց գործունէութիւնից, այդ կառոյցների թուաքանակից, կուսակցութեան մէջ նրանց իրական դերակատարութիւնից և այլն։ Այն, որ մենք դժգոհ ենք մեր երիտասարդական և ուսանողական միութիւններից, ինքնին վատ բան չէ։ Վատ չէ, որովհետև դա նրանց մղելու է լինելու աւելի գործունեայ,…

Եթէ չմահանար Թուրգութ Օզալը…

Թուրգութ Օզալը (13 հոկտ. 1927 – 17 ապրիլի 1993) Թուրքիայի 8-րդ հանրապետութեան նախագահն էր (1989-1993): Նախքան հանրապետութեան նախագահ ընտրւելը` նա վեց տարի նաեւ վարեց երկրի վարչապետի պաշտօնը (1983-1989): Օզալը Թուրքիայի պատմութեան մէջ յայտնի է որպէս մի դէմք, որն իր մօտեցումներով ու աշխարհայեացքով շատ օգնեց մոդեռն Թուրքիայի ձեւաւորմանը: Զինւորականների իշխանութիւնից անմիջապէս յետոյ` դարձաւ վարչապետ: Նա մի…

Ինքնախաբեությունը փրկություն չէ

Փետրվարի 18-ից հետո, Հայաստանի իշխանությունը, ֆուտբոլային լեզվով ասած, խաղում էր ժամանակի վրա: Նա կարծես համբերատարորեն սպասում է, թե երբ կմարեն հետընտրական հուզումները եւ այս մեկ փորձությունն էլ հնարավոր կդառնա համարել հաղթահարված: Նախագահական երդմնակալությունը կարծես որոշակի սահմանագիծ էր, որից հետո բոլորի համար պարզ պետք է դառնար, որ հրապարակային կրքերն այլեւս անցած փուլ են, եւ նախագահական երկրորդ…