Շանտաժը որպես գործելակերպ

Ընդդիմադիր քառյակի վերջին միասնական նիստից հետո կողմերը հայտարարեցին, թե ընթացիկ տարվա հոկտեմբերին նախատեսվող հանրահավաքին, ինչպես եւ վերջինիս հետեւող հանրահավաքներին ՀՅԴ-ն չի մասնակցի: Հանրահավաքներ նախաձեռնող եռյակի ներկայացուցիչները կոռեկտ կերպով հայտարարեցին, թե հարգում են Դաշնակցության դիրքորոշումը եւ պարզաբանեցին, թե սա չի նշանակում, որ ավարտվում է չորս ուժերի համագործակցությունը: Նույն ուժերի ներկայացուցիչներն իսկ, որպես Դաշնակցության չմասնակցելու հիմնավորում լուսաբանեցին,…

Գերակշռող փաստարկի ուժով

Տարբեր առիթներով ասվել էր, որ հայ-ադրբեջանական նոր պատերազմի բռնկումը շատ հավանական չէ, բայց եւ ամբողջովին բացառել դրա հնարավորությունը՝ նույնպես իրատեսական չէ: Հնարավոր պատերազմի հավանականությունը մեծացնում էին հատկապես մի քանի գործոններ: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի ներկա ղեկավարը հոր համեմատ լինելով անիրատես ու արկածախնդիր Ղարաբաղի «ազատագրման» մոլուցքի եւ հակահայկական ջղագարության մթնոլորտում մշտապես փորձել շեղել հասարակության ուշադրությունը այն…

Կեղծ թեզ ընդդիմության չկայացածության մասին

Խորհրդարանական վերջին ընտրություններից հետո Հայաստանում ձեւավորվեց իշխանության միակուսակցական համակարգ: Ըստ էության տեղի ունեցավ այն, ինչ իր առջեւ նպատակադրել էր գործող իշխանությունը: Թե ինչպես այդ ցանկությունն իրականացվեց՝ գաղտնիք չէ: Կարելի է թերեւս արձանագրել, որ դրված խնդիրը գլուխ բերելու ընթացքում, ինչպես միշտ, չափն անցան իրականացնողները՝ սովորականի պես մտավավախություն ունենալով, թե նախանշված նիշը չի հաղթահարվի: Իհարկե ամեն ինչ…

Իշխանության երկվությունը

Հայ ժողովրդին իշխանությունների մատուցած հերթական անակնկալներից էր մայրաքաղաքի կենտրոնում Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման մասին, Երեւանի ավագանու կայացրած որոշումը: Միկոյանի կերպարը, կարծես թե, մութ կողմեր չունի՝ մանավանդ խորհրդային տարիներին ապրած մարդկանց համար: Դեռ նշված ժամանակներում Միկոյանի կերպարը ռուսերեն բնորոշում ուներ, որ հայերեն հնչում է Իլյիչից-Իլյիչ: Այս ոչ առանց հեգնանքի արված արտահայտությամբ նկատի էր առնվում, որ Միկոյանը…

Հայկական Արեւելում՝ Կամ Ազգային Գաղափարախօսութեան մը Փնտրտուքի Փորձ

ԴՈԿՏ. ԿԱՐԱՊԵՏ ՄՈՄՃԵԱՆ Ներկայացվող հոդվածը, հեղինակի իսկ բնորոշմամբ. «Ազգային Գաղափարախոսության մը փնտրտուքի փորձ է»: Չհավակնելով մեկ հոդվածի սահմաններում տալու այդ «Փնտրտուքի» պատասխանները Կ. Մոմճյանը առաջարկում է նախ քննության նյութ դարձնել եւ հրաժարվել Եւրոպական պատմագրության այն կաղապարից, որի ակնոցով էլ դիտվել է Հայոց պատմությունը եւ բնորոշվել է վերջինիս գաղափարական էությունը: Չի կարելի չհամաձայնել, որ անկախ պետականության…

Հնարավորություն նախագահի համար

Ապրիլի երեքի առավոտյան Հանրապետության վարչապետը անց էր կացնում կառավարության ամենշաբաթյա նիստը եւ դժվար էր ենթադրել, որ նույն օրվա երեկոյան կհայտարարվի վերջինիս հրաժարականի մասին: Այն էլ, ըստ իր ցանկության, եւ այն էլ դեռեւս մեկ ամիս առաջ, հանրապետության նախագահին գրած հրաժարականի դիմումի համաձայն: Տեղի ունեցածի վերաբերյալ ծայր առած մեկնաբանություններում, որպես հրաժարականի իրական պատճառներ, նշվում են եւ դեռ…

Ընդդիմության պատասխանատվությունը

Ընդունված է, որ յուրաքանչյուր ընտրությունից հետո, հաղթող ուժը հայտարարի հռչակած ծրագրերի իրականացման պարտավորությունը ստանձնելու մասին: Եւ հետագայում էլ, իշխանությունը ներկայացնող ուժերը, ըստ հարկի (երբեմն էլ անհարկի), բարձրաձայնում են իրենց պատասխանատվության մասին: Սա չի նշանակում, սակայն որ ընդդիմությունը ազատվում է ընդհանրապես պարտականության պատասխանատվությունից: Անշուշտ վերջինս առարկայորեն ունակ չի կարող լինել սեփական նախընտրական պլատֆորմի կենսագործումը հետապնդել ողջ…

Կառավարության հերթական անակնկալը

2014 թվականի հունվարի 30-ի նիստում, այլ որոշումների կողքին, ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել. «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Ազգային ժողովի կողմից, կառավարության այս նախագծին օրենքի ուժ հաղորդելու պարագայում, մինչեւ 2019 թվականի հունվարի 1-ը Սեւանա լճից տարեկան բաց կթողնվի մինչեւ 240 մլն.…

Հայ-թուրքական դերասանություն

Դեկտեմբերի վեցին, թուրք և հայ դերասաններ Դենիս Բարըշն ու Հովհաննես Աջինյանը Վրաստանի մայրաքաղաքում իրար ձեռք սեղմեցին: Այդ ընթացքում նրանք ձեռքի հետ ձեռքսեղմումի համաշխարհային ռեկորդ սահմանեցին, իրար բաց չթողնելով 43 ժամ շարունակ: Խորհրդանշական անվանված ակտը ի սկզբանե ուղեկցվեց համապատասխան քարոզչությամբ: Կարծում եմ իսկապես երեւույթը խորհրդանշական է, բայց այն իմաստով, որ իրար ձեռք են սեղմել երկու դերասաններ…

Պայքար ընդդիմության տեղի համար

Տարիներ շարունակ, մեր որոշ քաղաքական ուժերի կողմից, ճիգ է գործադրվում ապացուցելու, որ իրենք են երկրի միակ ընդդիմադիր ուժը: Ճիգը միաժամանակ ապացուցելու համար է, թե այլ ընդդիմադիր ներկայացողները կեղծ են եւ գաղտնի գործարքի մեջ՝ իշխանությունների հետ: Միանգամից արձանագրենք այն, ինչ ոչ մեկի համար գաղտնիք չէ՝ այս ամենի գլխավոր նպատակը հերթական ընտրություններում ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները շահելն է:…