Ղեկավար ուղղութիւններ

Ժողովի մը ընթացիկ օրակարգերու քննութիւնը անշուշտ խիստ անհրաժեշտ է, քանի այդ օրակարգերուն մէջէն կը բխի անմիջական ընելիքներու յստակ տարազումը: Տաղտկալի սովորութիւն կը դառնայ այդպիսի խնդիրներու շուրջ յաճախ նոյն՝ քառամեակներու ընթացքին կրկնուող արտայայտութիւնները ունենալն ու լսելը, երբեմն նոյնիսկ անցեալին առնուած, բայց՝ այս կամ այն պատճառով չգործադրուած որոշումներու յուսահատեցնող յաճախականութեամբ վերարտադրութիւնը: Այդպիսի երեւոյթներ անխուսափելի են հոսող հաւաքական…

Նոր հորիզոններ

Իրանի եւ միջազգային միջնորդ վեցնյակի միջեւ, սույն թվականի հուլիսի 14-ին կայացած համաձայնությունը միջազգային հարթակում գնահատվեց, որպես պատմական ձեռքբերում: Ձեռքբերումը պատմական էր, ոչ միայն այն պատճառով, որ իրենց լրումին հասան Իրանի միջուկային ծրագրի շուրջ տասնամյակներ ձգված թնջուկը եւ վերջինի շուրջ մոտ երկու տարի ձգվող բանակցությունները: Շրջանառված ձեւակերպման համաձայն այս քայլը կարող է լուրջ վերափոխման ենթարկել Մերձավոր…

Նոր հեռանկարների պարտադրանքը

Այս օրերին հայաստանաբնակ եւ ոչ միայն հայաստանաբնակ հայությունը ակնդետ հետեւում է Երեւանի կենտրոնում տեղի ունեցող բողոքի գործողությունների ընթացքին: Բնականաբար յուրաքանչյուր ոք ցանկանում է հասկանալ, թե զարգացումները մինչեւ ուր կհասնեն եւ ինչպեսի հանգուցալուծում կստանա քաղաքացիական այս առճակատումը: Բոլորի գլխում էլ երեւի պտտվում են հնարավոր սցենարներ, բայց թվում է թե չկա որեւէ մեկը, այդ թվում ցուցարարների կամ…

Յունական հերթական ճգնաժամ

Յունաստան ամիսներէ ի վեր կը ղեկավարուի Եւրոպայի մէջ երկար ժամանակ իր օրինակը չունեցող ձախակողմեան կառավարութեան մը կողմէ: Աւելի քան հինգ տարիներէ ի վեր տնտեսական գրեթէ տեւական ճգնաժամը արիւնաքամ ըրած է պետութիւն եւ ժողովուրդ: Երբ եւրոյի իբրեւ հասարակաց դրամանիշ որդեգրման օրերուն Յունաստան հպարտօրէն եւրոգոտի կը մտնէր, ժողովրդային տօնախմբութիւն էր: Այսօր այդ նոյն պատճառով երկիրը մոխիրներու վրայ…

Ում են պատկանում դափնիները

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված աշխատանքները տալիս են իրենց արդյունքները: Կարելի է ասել, որ ակնկալիքները հիմնականում իրականանում են: Ակնհայտ է նաեւ այն համահայկական խանդավառությունը, որ ծնունդ է արձանագրված եւ դեռ արձանագրվելիք արդյունքների: Այս խորապատկերի վրա, հայ իրականության մեջ նկատելի է մի մասնավոր երեւույթ: Գտնվում են ոմանք, ովքեր ցանկանում են այս կամ այն ձեռքբերումները վերագրել…

Ապրիլի 24-ին ընդառաջ եւ դրանից հետո

Հաշված օրեր են մնում մինչեւ ցեղասպանության զոհերի ոգեկոչման 100-րդ տարելիցի եզրագիծը: Սպասվող իրադարձության մոտենալու հետ, բարձունքից գլորվող ձնագնդի պես, ծավալվում է հայոց ցեղասպանության թեմայի արծարծման գործընթացը թե՛ հայկական եւ թե օտար միջավայրերում: Նկատի ունենալով, որ տարբեր միջոցառումներ նախատեսվել են ողջ տարվա կտրվածքով, ցանկալի է, զարգացումների ներկա ընթացքը եւ ծավալը չնվազեն ապրիլի 24-ից հետո: Անդրադառնալով իրականացվող…

Թաքնվելով սեփական ձախողումների ետեւում

Ծանոթանալով հայրենի որոշ լրատվամիջոցների ամենօրյա լրահոսին դժվար է չգտնել որեւէ նյութ, որ կվերաբերի ՀՅԴ-ին եւ մասնավորապես մոտ ժամանակներում իշխող ուժի հետ Դաշնակցության կոալիցիա կազմելու «գույժին»: Ողջ այս աղմուկից երբեմն տպավորություն ես ստանում, թե այս հարցը ներկա ներքաղաքական կյանքի ամենակարեւոր հիմնահարցն է: Ավելորդ է նշելը, որ կոնկրետ քաղաքական ուժերի ու անձերի խոսափող հանդիսացող տվյալ լրատվամիջոցները բոլորովին…

Սարքովի քաղաքական դաշտ

Բոլորովին վերջերս սկսվեց եւ դեռ չի ավարտվել մեր երկրի, քաղաքական կարգավիճակով երկրորդ, կուսակցության փլուզումը: Այն ուժը, որը կատարվածից ընդամենը 1-2 օր առաջ կարող էր թվալ հզոր եւ անսասան, այնպես փլուզվեց ինչպես թղթե տնակը՝ քամուց: Նման երեւույթը, ինչն արտառոց կլիներ այլ երկրների համար, այդպես չէ մեր դեպքում: Դրանում համոզվելու համար կարելի է պարզապես արձանագրել այն կերպափոխությունները,…

Եվրասիական հեռանկարներ

Երկու ամսից քիչ ավելի է ինչ կյանքի իրավունք է ստացել Եվրասիական տնտեսական միությունը: Բնականաբար մեծ է հետաքրքրությունը տեսնելու կոնկրետ արդյունքներ: Իհարկե կարճ ժամանակահատվածում շոշափելի տվյալներ արձանագրելը դժվար է, մանավանդ երբ զգալի է, որ մասնակից բոլոր կողմերի մոտ էլ նկատվում է, այսպես ասած, զգուշավոր սպասման տրամադրություն: Ակնհայտ է, որ միության ծնունդը հայտարարելուց հետո էլ մեծ աշխատանք…

Հաճելի պատրանքի եւ իրական հնարավորության միջեւ

Ասելիքս սկսեմ հին անեկդոտից: Հարբած մարդը, ճանապարհը կարճելու համար, գիշերով անցնում է գերեզմանատնով: Մթության մեջ չնկատելով նա հանկարծ հայտնվում է դատարկ գերեզմանափոսի մեջ: Մարդը, մի քանի անգամ, մի ծայրից մյուս ծայրը վազելով փորձում է դուրս թռչել իր «ծուղակից», բայց այդպես էլ ոչինչ չի ստացվում: Ի վերջո, երբ ուժերը հատնում են, ձեռնարկած «զբաղմունքն» էլ սկսում է…