Ղարաբաղյան փորձությունը

Հայաստանի առաջին Հանրապետության ծնունդը պայմանավորված էր Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի հաղթանակներով: Հայաստանի նորանկախ երկրորդ Հանրապետության հիմնումը ամրապնդվեց ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակով եւ հայկական երկրորդ պետության ծնունդով: Ղարաբաղի ազատագրումը ոչ միայն հսկայական բարոյահոգեբանական լիցք էր անկախացող Հայաստանի համար, այլեւ ամրապնդեց տարածաշրջանում հայկական գործոնի դերը, անառիկ դարձրեց հայոց արեւելյան սահմանը, տոկոսային ցուցանիշներով չչափվող հսկայական հավելում արեց…

Քաղաքական մենաշնորհ

Գաղտնիք չէ, որ Խորհրդային ժամանակներում Հայաստանում, ինչպես եւ ողջ ԽՍՀՄ-ում իշխում էր կոմունիստական կուսակցության քաղաքական մենաշնորհը: Հետագայում այդ մենաշնորհը շարունակվեց, երբ դեռ Հայաստանը չէր էլ անկախացել: Երեւանի Ազատության հրապարակում դիրքերն ամրապնդող ՀՀՇ-ն, գործող իշխանությանը զուգահեռ, անհանդուրժող էր դառնում նաեւ ընդդիմության հանդեպ, փորձելով ով իր հետ չէր դուրս մղել քաղաքական դաշտից: Հեռահար հաշվարկով, դեռ այն ժամանակների…

Մենք եւ ռուսները

Օրեր առաջ կարդացինք Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ժիրինովսկու կեղտոտ բարբաջանքը Հայաստանի հասցեին: Պաշտոնական շրջանակներ ներկայացնող կամ պարզապես ռուսասեր տարբեր անձիք նման պարագաներում փորձում են երեւույթը մեղմել մեկնաբանելով, թե գործ ունենք գժի հետ: Իրականում Ժիրինովսկին սովորական գիժ չէ: Նախ նա հետխորհրդային Ռուսաստանի իշխանության մեջ ներկայացված ամենաերկարակայաց քաղաքական առաջատար ուժերից մեկի առաջնորդն է: Նա այն մարդն…

Այսօրը

Հայկական այսօրը տխուր պատկեր մը կը ներկայացնէ, որովհետեւ կը պատահի աներեւակայելին: Կը պատահի այն, որ Արցախի բանակցութիւններու ըստ երեւոյթին ամենէն ճակատագրական հանգրուանին ոմանք իրենց ընթացքով կը յաջողին հայկական ներքին կեանքը աննախընթաց կերպով պառակտել: Յանձաւորներ մատնանշելու համար չէ, որ ցաւով կը գրենք այս քանի մը տողերը: Ատիկա աւելի ուշ ընելը թէ՛ աւելի խելացի է, թէ աւելի…

Արցախ` մեկ սերնդի ճակատագիր

Ղարաբաղյան շարժման սկզբնավորումից անցել է 28 տարի: 28 տարին մեկ սերնդի գիտակցական կյանքի ձեւավորման եւ ակտիվ կենսագործունեության ժամանակահատված է:Այն սերնդին, որը գիտակցականորեն ( նաեւ հասարակական, քաղաքական առումներով) կայացավ ղարաբաղյան շարժման գործընթացների մեջ, կարելի է անվանել ղարաբաղյան սերունդ: Ղարաբաղյան սերունդը, հանուն հայկական պատմական տարածքի ազատագրման, դուրս եկավ ոչ միայն կոնկրետ թշնամու, այլեւ խորհրդային հզոր մեքենայի դեմ,…

Բունդեսթագի որոշումն ու գործնական հեռանկարը

Բունդեսթագի քվեարկությամբ Գերմանիայի հիմնական քաղաքական ուժերը սահմանեցին, Հայոց ցեղասպանության հարցում, եւ դրանից բխող Դաշնային Հանրապետության որդեգրելիք հետագա դիրքորոշումը: Խոսքն այստեղ միայն փաստաթղթային գնահատմանը չի վերաբերում, այլ, ըստ ամենայնի, ունի շատ ավելի գործնական նշանակություն: Խորհրդարանը նախ արձանագրում է ցեղասպանության ամենաողբերգական եւ ամենակարեւոր հետեւանքը.«Նա դատապարտում է ժամանակի երիտթուրքական կառավարության հանցագործությունները, որոնք հանգեցրեցին հայերի գրեթե լիակատար բնաջնջմանը Օսմանյան…

Շուշիի ազատագրումը տարիների հեռվից

Շուշիի ազատագրումը միշտ նշվում է ավելի մեծ հանդիսավորությամբ ու շուքով, քան ԼՂՀ անկախության հռչակումը: Իրականությունն այն է, որ Արցախի անկախացումը շատ ավելի պայմանավորված է Շուշիի ազատագրմամբ , քան անգամ համապատասխան հանրաքվեով եւ անկախության հռչակմամբ: Կարելի է հիշել, թե պատմական այն օրերին ինչ նշանակություն ուներ Շուշիի ազատագրման երազանքը: Զինվորական, քաղաքական գործիչ, թե Արցախի պարզ բնակիչ, ինչպես…

Քառօրյա պատերազմ

2016 թվականի 2-ից 5-ը ղարաբաղյան շփման գծում տեղի ունեցած իրադարձությունները պատմության մեջ կմնան որպես քառօրյա պատերազմ: Թե ռազմական գործողությունների ծավալով եւ թե կիրառված զենքի ու զինտեխնիկայի հզորությամբ ու քանակով տեղի ունեցածը իրապես էլ պատերազմ էր: Կրկին անգամ արձանագրելու համար փաստը նշենք, որ ադրբեջանական կողմն այս պատերազմի մեջ մտավ նախապես ունենալով մի շարք առավելություններ: Այդ առավելություններն…

Պատմութեան նենգափոխման գիտակցուած ու չգիտակցուած փորձերը

2016 թ. մարտի 15-ին լրացաւ Սողոմոն Թեհլերեանի ձեռամբ, 1921 թ. մարտի 15-ին Բեռլինում յեղափոխական մահապատժի ենթարկուած, Հայոց ցեղասպանութեան գլխաւոր կազմակերպիչ Թալեաթ Փաշայի սպանութեան 95-ամեակը։ Հայաստանեան որոշ լրատուամիջոցներ՝ հեռուստաընկերութիւններ թէ կայքէջեր, անդրադարձան այս իրադարձութեանը։ Սակայն այս պարագայում եւս, ինչպէս շատ ու շատ այլ պարագաներում, նկատւում է գիտակցուած կամ չգիտակցուած, միտումնաւոր կամ պատահական ապատեղեկատւութիւն, որը խեղաթիւրում է…

Վիրտուալ Իրականություն

Հայաստանում գոյություն ունի երկու իրականություն: Մեկը այն կյանքն է, որով ապրում է երկիրը եւ մյուսն այն վիրտուալ իրականությունն է, որն ամեն օր ստեղծում են այս նույն երկրում գործող լրատվամիջոցները: Իսկ լրատվամիջոցները, ինչպես հայտնի է, այսօր արդեն առհասարակ շատ ավելի ընդգրկուն ցանց են ներկայացնում, ի դեմս ոչ միայն էլեկտրոնային լրատվամիջոցների, այլեւ նույն էլեկտրոնային լրատվամիջոցների շարքերը ոչ…