Այսօրվանից համացանցի վրա ընթերցողը կարող է գտնել «Դրօշակի» 2023 թվականի առաջին համարը։ Լինելով օրվա հրատապ խնդիրների հետ «Դրօշակի» ներկա համարի նյութերի հիմնական թեման առնչվում է Հայաստանի ու Արցախի դիմագրաված փորձություններին և, մասնավորապես, Արցախի շրջափակման թեմային։ Համարի առաջնորդողում անդրադարձ է կատարվում արտաքին ազդեցությունների ներքո Հայաստանի իշխանությունների վարած անհեռանկար ու վտանգավոր քաղաքականությանը՝ մասնավորապես իր դաշնակիցների նկատմամբ՝ և նույնքան վտագավոր սիրաբանությանը Հայաստան-Արցախը խեղդել փորձող թշնամիների հետ։
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը «Ռուսաստանի տարածաշրջանային շահերը։ Ինչպե՞ս հարաբերվել Մոսկվայի հետ» խորագրի ներքո քննական հայացքով վերլուծում է Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ, ինչպես և Ռուսաստանի տարածաշրջանային ներկա քաղաքականությունը։
Իրանագետներ Նարե Գևորգյանը և Ժաննա Վարդանյանը անդրադառնում են Հայաստանի ևնրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ հարևան ու դաշնակից Իրանի վերաբերմունքին, ինչն իր արտացոլումն է գտնում, մասնավորապես փորձագիտական շրջանակների մեկնաբանություններում։ Իրանագետ Լիանա Պետրոսյանն իր հերթին լուսաբանում է Միացյալ թագավորության հետաքրքրությունները տարածաշրջանային իրադարձությունների նկատմամբ, ինչը պայմանավորված է, մասնավորապես, տնտեսական այն գործարքներով, որոնք գոյություն ունեն այս երկրի և Ադրբեջանի միջև։ ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Արաքս Փաշայանը անդրադառնում է հայ-հնդկական դարավոր կապերին և արժևորում է համաշխարհային քաղաքական մեծ կշիռ ունեցող բարեկամ երկրի հետ Հայաստանի արդյունավետ ու հեռանկարային կապերը աշխուժացնելու կարևորությանը։
Ազգային անվտանգության խնդիրների մասնագետ Արփի Աբրահամյանը անդրադառնում է Հայաստան-Եվրոմիություն հարաբերությունների զարգացմանը, ինչպես և եվրոմիության ոչ համարժեք արձագանքին Ադրբեջանի շեշտված հակահայ գործողություններին։
2003 թվականի մեկնարկային համարում «Դրօշակը» ներկայացնում է այլ հետաքրքրական հրապարակումներ ևս:
Ներբեռնել համարը