«Նժդեհ». Նժդեհի Աքսորը

Վերջին շաբաթներուն, Լոս Անճելըսի մէջ քանի մը անգամ ցուցադրուեցաւ Հրաչ Քեշիշեանի բեմադրած եւ արտադրած «Նժդեհ» ժապաւէնը, զոր դիտելու առիթը ունեցանք անցնող շաբաթավերջին: Մեր պատմութեան վերջին հարիւրամեակի ամէնէն բախտորոշ ժամանակահատուածը բաւական բարդ է ու բազմաշերտ: Կուսակցութիւններու հիմնադրութիւն, քաղաքական միտքի զարգացում, հայկական ազատագրական պայքար, Ցեղասպանութիւն, Հայաստանի Հանրապետութեան հիմնադրութիւն, խորհրդայնացում, հերոսամարտեր, անկիւնադարձային դէպքեր ու դէմքեր, մէկ խօսքով` վիճելի…

Անկախության գաղափարը տարագիր հայ գործիչ Վահան Նավասարդյանի աշխատություններում

ԽԱՉԱՏՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ(*) Հայաստանի առաջին Հանրապետության (1918-1920) անկումից հետո տարագրության մեջ հաստատված հայ մտավորական-քաղաքական գործիչների մոտ քննարկման առարկա դարձան հայ իրականության մեջ առկա մի շարք հիմնախնդիրներ: Նոր կազմավորվող հայկական սփյուռքում գոյություն ունեցող հրապարակախոսության մեջ առանձնակի տեղ հատկացվեց Հայաստանի անկախության գաղափարին: Այս տեսակետից բավական բեղմնավոր գործունեություն է ծավալել Վահան Նավասարդյանը (1888-1956), ով 1922թ.-ից մինչև կյանքի վերջը խմբագրել…

Խոսքի եւ գործի պատասխանատուն

Սույն թվականի հունվարի 15-ին, ՀՀ Պաշտպանության նախարարությունում, տեղի ունեցավ ընդլայնված նիստ, որին մասնակցեցին հանրապետության օրենսդիր, գործադիր, եւ դատական իշխանությունների ղեկավար կազմերը: Նիստին մասնակցում էին նաեւ Հայաստանի հանրապետության ազգային անվտանգության խորհրդի, Ազգային ժողովի հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարները, կառավարության անդամները, պետական ու տարածքային կառավարման մարմինների ղեկավար կազմերը, պաշտպանության նախարարության ղեկավարությունը եւ զինված ուժերի բարձրագույն սպայակազմը: Հանդիպմանը ներկա…

Պանթիւրքիզմ. անցեալը, ներկան, ապագան

Երկու խօսք ստորեւ ներկայացուող յօդուածի կապակցութեամբ Պանթիւրքիզմի գաղափարը, իրականում, ներկայում ոչ միայն գոյութիւն ունի, այլեւ բացայայտ թէ թաքուն կերպով այն իրականցնելու ուղղութեամբ աշխատանք է կատարւում։ Խօսենք օրինակներով. Առաջին. 2009 թ. հոկտեմբերի 3-ին կեանքի կոչուեց Թիւրքալեզու պետութիւնների համագործակցութեան խորհուրդ (The Cooperation Council of Turkic Speaking States), որին անդամակցում են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Թուրքիան։ Գաղափարը, իհարկէ,…

«Ազատ Օր»ի 20.000րդ համարի լոյս ընծայման առիթով

Յունաստանի հայկական գաղութը կ’անցնէ դժուար օրեր: Երկրի տնտեսական տագնապը իր ժխտական ազդեցութիւնը ունի ինչպէս անհատական՝ նոյնպէս հաւաքական կեանքին վրայ: Այս ձեւի տագնապի մը մէջ անհատական եւ ընտանեկան հարցերու դասաւորումը բնականաբար կը խլեն առաջնահերթութիւնը. անհատին չափ կը տուժեն հաստատութիւնները, հասարակական գործերն ու յարաբերութիւնները՝ ընդհանրապէս: Իրեն յատուկ դժուարութիւնները ունի անշուշտ նաեւ «Ազատ Օր»ը, որ վերջերս լոյս ընծայեց…

«Ազգ»-ի գաղափարի ընկալումը հայ ականավոր գործչի կողմից

ԽԱՉԱՏՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ(*) «Ազգ»-ի գաղափարի մասին բազմիցս է խոսվել: Համաշխարհային հասարակական ու գիտական միտքը խնդրի շուրջ տվել է և շարունակում է տալ բազմատեսակ մեկնաբանություններ: Այս տեակետից բավական հետաքրքիր է Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920 թթ.) առաջին վարչապետ, Հովհաննես Քաջազնունու ընկալումը: Քաջազնունին, ով 1920 թ. Հայաստանի անկախության անկումից հետո հայտնվեց տարագրության մեջ, 1923-1924թթ. Բոստոնում հրատարակվող «Հայրենիք» հայատառ հանդեսի…

Կանխել թուրքական պետական ահաբեկչությունը

2013 թվականի հունվարի 10-ին, Փարիզի քրդական կենտրոնում, հայտնաբերվեցին հրազենով սպանված երեք քուրդ կանանց դիակներ: Սպանվածներն էին՝ Քրդական ազգային կոնգրեսի հիմնադիր անդամ Սաքինե Ջանսըզը, Բրյուսելում ՔԱԿ ներկայացուցիչ Ֆիդան Դողանը եւ երիտասարդ գործիչ Լեյլա Սոյլեմեզը: Քաղաքական այս սպանությունները լայն արձագանք ունեցան միջազգային լրատվամիջոցներում: Թե ֆրանսիայում եւ թե ֆրանսիայից դուրս միանշանակ գնահատականն այն էր, որ ահաբեկչության ետեւում կանգնած…

Վերցնել դադար

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովը, մեկ օրակարգային հարցով` առաջիկա նախագահական ընտրություններում ՀՅԴ դիրքորոշումը: Իհարկե սովորական վիճակ չէ, երբ որեւէ քաղաքական ուժ, ժողովն սկսելուց առաջ, նախագահի թեկնածու առաջադրել-չառաջադրելու հարցում, դեռեւս չունի վերջնական կողմնորոշում: Այնուամենայնիվ այդպիսին էր վիճակն այս անգամ, եւ մասնակիցների փաստարկներն էին տեղում վճռորոշելու կարեւորագույն խնդիրը: Տվյալ հանգամանքը առավել…

Պանթիւրքական հոսանքները ժամանակակից Իրանում

Իրանի մասին քաղաքական լուրեր, յօդուածներ եւ ուսումնասիրութիւններ տպագրող կայքերի եւ Իրանում կամ Իրանից դուրս հրատարակուող գրքերի վրայ նոյնիսկ թեթեւակի հայեացքը ցոյց է տալիս, թէ ներկայում ինչքան մեծ տեղ է յատկացւում Իրանի էթնիկ խմբերի խնդիրներին։ Իրական են այդ խնդիրները, թէ ոչ, հարցական է եւ ուսումնասիրութեան արժանի։ Սակայն այդ խնդիրները մէկ կողմից` առիթ են ստեղծել ի յայտ…

Բանակցությունների տրամաբանությունը

Այս օրերին, Հայաստանի քաղաքական դաշտում ընթանում են ակտիվ բանակցություններ: Գաղտնիք չէ, որ բանակցությունների թեման գալիք նախագահական ընտրություններն են՝ մասնավորապես նախագահի միասնական ընդդիմադիր թեկնածու առաջադրելու խնդիրը: Շատերը թերահավատ են նշված նպատակի իրագործելիության հարցում եւ պետք է ընդունել, որ նման տեսակետը զուրկ չէ հիմքից: Նկատի ունենանք, որ բանակցություններում ներգրավված բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, նրանց հետ իրեն իշխանությանն այլընտրանք…