Ապրիլի երեքի առավոտյան Հանրապետության վարչապետը անց էր կացնում կառավարության ամենշաբաթյա նիստը եւ դժվար էր ենթադրել, որ նույն օրվա երեկոյան կհայտարարվի վերջինիս հրաժարականի մասին: Այն էլ, ըստ իր ցանկության, եւ այն էլ դեռեւս մեկ ամիս առաջ, հանրապետության նախագահին գրած հրաժարականի դիմումի համաձայն: Տեղի ունեցածի վերաբերյալ ծայր առած մեկնաբանություններում, որպես հրաժարականի իրական պատճառներ, նշվում են եւ դեռ…
Ընդդիմության պատասխանատվությունը
Ընդունված է, որ յուրաքանչյուր ընտրությունից հետո, հաղթող ուժը հայտարարի հռչակած ծրագրերի իրականացման պարտավորությունը ստանձնելու մասին: Եւ հետագայում էլ, իշխանությունը ներկայացնող ուժերը, ըստ հարկի (երբեմն էլ անհարկի), բարձրաձայնում են իրենց պատասխանատվության մասին: Սա չի նշանակում, սակայն որ ընդդիմությունը ազատվում է ընդհանրապես պարտականության պատասխանատվությունից: Անշուշտ վերջինս առարկայորեն ունակ չի կարող լինել սեփական նախընտրական պլատֆորմի կենսագործումը հետապնդել ողջ…
Կառավարության հերթական անակնկալը
2014 թվականի հունվարի 30-ի նիստում, այլ որոշումների կողքին, ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել. «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Ազգային ժողովի կողմից, կառավարության այս նախագծին օրենքի ուժ հաղորդելու պարագայում, մինչեւ 2019 թվականի հունվարի 1-ը Սեւանա լճից տարեկան բաց կթողնվի մինչեւ 240 մլն.…
Հայ-թուրքական դերասանություն
Դեկտեմբերի վեցին, թուրք և հայ դերասաններ Դենիս Բարըշն ու Հովհաննես Աջինյանը Վրաստանի մայրաքաղաքում իրար ձեռք սեղմեցին: Այդ ընթացքում նրանք ձեռքի հետ ձեռքսեղմումի համաշխարհային ռեկորդ սահմանեցին, իրար բաց չթողնելով 43 ժամ շարունակ: Խորհրդանշական անվանված ակտը ի սկզբանե ուղեկցվեց համապատասխան քարոզչությամբ: Կարծում եմ իսկապես երեւույթը խորհրդանշական է, բայց այն իմաստով, որ իրար ձեռք են սեղմել երկու դերասաններ…
Պայքար ընդդիմության տեղի համար
Տարիներ շարունակ, մեր որոշ քաղաքական ուժերի կողմից, ճիգ է գործադրվում ապացուցելու, որ իրենք են երկրի միակ ընդդիմադիր ուժը: Ճիգը միաժամանակ ապացուցելու համար է, թե այլ ընդդիմադիր ներկայացողները կեղծ են եւ գաղտնի գործարքի մեջ՝ իշխանությունների հետ: Միանգամից արձանագրենք այն, ինչ ոչ մեկի համար գաղտնիք չէ՝ այս ամենի գլխավոր նպատակը հերթական ընտրություններում ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները շահելն է:…
Հայաստանի հեռանկարներ — Իրողություններ եւ եզրահանգումներ
Այս օրերին շարունակվում են բուռն քննարկումները սեպտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի կողմից արված հայտարարության շուրջ, ըստ որի. «Հայաստանը ցանկանում է միանալ մաքսային միությանը եւ ներգրավվել Եւրասիական տնտեսական միավորման ձեւավորման գործընթացում»: Հայտարարության առիթով բարձրացած հասարակական-քաղաքական ալեկոծությունը բնական է ոչ միայն այն պատճառով, որ նախագահի նշած «Հայաստանը» այս դեպքում ներկայացրել է միայն ինքը կամ գուցե իր թիմակիցների մի…
Իրար արժանի իշխանությունն ու ժողովուրդը
Եթե որեէ միջավայրում ասվի, թե Հայաստանի ժողովուրդն արժանի է իր իշխանությանը կասկած չկա, որ մարդիկ կվիրավորվեն: Որ մեր ժողովուրդը շատ ավելի լավ իշխանության է արժանի երկրորդ կարծիք չկա հավանաբար, այլ հարց է, սակայն թե ինչ է անում նույն ժողովուրդը իրեն արժանի, իր անհատական եւ հասարակական-ազգային կարիքներն ու պահանջները բավարարելու ունակ իշխանություն ձեւավորելու ուղղությամբ: Խնդիրն այս…
Քաղաքացիական եւ քաղաքական հասարակություններ
Քաղաքացիական եւ քաղաքական հասարակությունները մեզանում հաճախ ներկայացվում են, որպես միանգամայն տարբեր եւ գրեթե հակոտնյա հասկացություններ: Սրանցից առաջինի մասին հաճախ այնպիսի հափշտակությամբ է խոսվում կարծես խոսքը միայն վերջերս իհայտ եկած երեւույթի է վերաբերում: Որպես այդպիսին նկատի է առնվում հատկապես անկախության տարիներին եւ հատկապես նոր հազարամյակում ձեւավորված երիտասարդությունը: Խորհրդային տոտալիտար համակարգի մտակաղապարներից զերծ եւ ժամանակակից աշխարհում ծավալվող…
«Սայքս-Փիքօ III», «Սեւր II», «Լօզան II».- Միջին Արեւելքի Ու Կովկասի Նոր Քարտէ՞ս…
ԴՈԿՏ. ԿԱՐԱՊԵՏ ՄՈՄՃԵԱՆ ՎԱՉԷ ԲՐՈՒՏԵԱՆ Ա- ՄՈՒՏՔ Շատ հաւանաբար, ընթերցողը որոշ զարմանք ու շուարում պիտի զգայ կարդալով մեր յօդուածին խորագիրը: Խնդիրը այն է, որ սոյն յօդուածով արծարծուող պատմա-քաղաքական հարցերը ծայր աստիճան խրթին են ու անոնց վերլուծական պարզացումը հատորներու կը կարօտի: Չունենալով նման լայնածաւալ հարթակ՝ պիտի փորձենք այս խիտ տողերով կատարել որոշ ընդգծումներ: Հետեւաբար, եթէ որոշ…
Ո՛ւմն է իշխանությունը
Երեւանի իշխանությունները բարձրացրեցին երթուղային տրանսպորտի միջոցների վարձավճարը: Այդ բարձրացումը չի վերաբերում միայն մետրոյին: Գազի թանկացումից հետո սա հաջորդ տհաճ անակնկալն էր ժողովրդի համար: Այս դեպքում վարձավճարները բարձրացան 50 դրամով: 50 դրամը, սակայն նշանակում է տվյալ ծառայության թանկացում 50% -ով: Ոմանց համար գուցե փող չհամարվող այդ հիսուն դրամը՝ կենսաթոշակ, նպաստ, նվազագույն աշխատավարձ եւ անգամ միջին աշխատավարձ…