Կրկին հիշեցին Դաշնակցությանը

Վերջին շաբաթներին Դաշնակցությունը կրկին հայտնվել է որոշ քարոզչամիջոցների թիրախում: Սովոր ենք, որ ծանոթ ուժեր, իրենց ենթակա լրատվամիջոցների խոսափողով, պարբերաբար, իսկ երբեմն էլ գրեթե ամենօրյա հետեւողականությամբ, հակադաշնակցական քարոզչության հերթական ալիքը բարձրացնեն: Եթե ուշադիր հետեւենք, թե «հերթական ալիքները» երբ են փոթորկվում՝ կարելի է գտնել դրանց կապը կոնկրետ փաստերի եւ իրադարձությունների հետ: Օրինակ դժվար է հիշել նորանկախ Հայաստանում…

Շոշափելի ձեռքբերում ԼՂՀ անկախության ճանաչման ճանապարհին

Ամանորի եռուզեռի, հաճելի եւ տխուր դեպքերի մասին լրատվական հոսքի մեջ, կարծես թե առանձնապես չկարեւորվեց մեկ իրադարձություն, որ տեղի ունեցավ 2015 թվականի առաջին օրերին: Իր իրավունքների մեջ մտած նոր տարվա հունվարի 4-ին տարածվեց ԼՂՀ -ի եւ Հայաստանի Հանրապետությանը վերաբերող, Ուրուգվայի Արտաքին գործոց նախարար Լուիս Ալմագրոյի հայտարարությունը: Հայտարարության հետ , նույն օրը տարածվեց հաղորդագրություն արտգործնախարար Ալմագրոյի եւ…

Ցավակցագրեր եւ ցավակցական խոսք Վահան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ

ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ԽՈՍՔ 28 դեկտեմբեր 2015 «Վահանը վառ անձնավորությունն էր եւ չէր ձգտում վառվռուն երեւալ» Մեկ տարի է արդեն, ինչ Վահան Հովհաննիսյան մարդը, քաղաքական գործիչը, դաշնակցականը մեզ հետ չէ, եւ առցանց «Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյանի խոսքով, այս ընթացքում իհարկե, զգացվել է Վահանի՝ որպես քաղաքական գործչի պակասը, բայց, շատ հաճախ հիշել են դաշնակցական գործչին՝ որպես մարդ-անհատականությանը։ «Նա…

Հրամայական անհրաժեշտութիւնը

Որեւէ հաւաքականութիւն ժամանակի ընթացքին, իր զարգացման հետ միասին, իր ենթակայական էութեան ու առարկայական կեանքի կարիքները հոգալու նպատակով կը կազմէ իր հաստատութիւնները. պետական կառոյց՝ իր բոլոր ստորոգելիներով, կրօնական հաստատութիւններ, կուսակցութիւններ, միութիւններ, մշակութային կեանքը հունաւորող մեծ ու փոքր միաւորներ եւայլն: Այդ հաստատութիւնները կը պահուին այն ակնկալութեամբ, որ անոնք այդ հոգածութիւնը պիտի փոխադարձեն ծառայելով իրենց ծնունդ տուող հաւաքականութեան:…

Քաղաքական արժեքով քրեական դատավարություն

88 թվականից սկսված հայ-ադրբեջանական հակամարտությունը ունեցել է տարբեր հանգրվաններ եւ դրսեւորումներ: Եղել են հանրահավաքներ, փոքր ու մեծ ընդհարումներ, պատերազմ եւ բանակցություններ, մշտատեւ քարոզչական դիմակայություն, սահմանային ընդհարումներ, ինչպես եւ դատավարություններ: Հիշենք ինչպես Սումգայիթյան իրադարձությունների առիթով դատական գործընթաց նախաձեռնվեց, սակայն այն գոհացուցիչ արդյունքներ չունեցավ, քանի-որ մենք չէինք մեր դատի տերը, այլ՝ Մոսկվան: Հիշենք քնած հայ սպային սպանած…

Շանտաժը որպես գործելակերպ

Ընդդիմադիր քառյակի վերջին միասնական նիստից հետո կողմերը հայտարարեցին, թե ընթացիկ տարվա հոկտեմբերին նախատեսվող հանրահավաքին, ինչպես եւ վերջինիս հետեւող հանրահավաքներին ՀՅԴ-ն չի մասնակցի: Հանրահավաքներ նախաձեռնող եռյակի ներկայացուցիչները կոռեկտ կերպով հայտարարեցին, թե հարգում են Դաշնակցության դիրքորոշումը եւ պարզաբանեցին, թե սա չի նշանակում, որ ավարտվում է չորս ուժերի համագործակցությունը: Նույն ուժերի ներկայացուցիչներն իսկ, որպես Դաշնակցության չմասնակցելու հիմնավորում լուսաբանեցին,…

Գերակշռող փաստարկի ուժով

Տարբեր առիթներով ասվել էր, որ հայ-ադրբեջանական նոր պատերազմի բռնկումը շատ հավանական չէ, բայց եւ ամբողջովին բացառել դրա հնարավորությունը՝ նույնպես իրատեսական չէ: Հնարավոր պատերազմի հավանականությունը մեծացնում էին հատկապես մի քանի գործոններ: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի ներկա ղեկավարը հոր համեմատ լինելով անիրատես ու արկածախնդիր Ղարաբաղի «ազատագրման» մոլուցքի եւ հակահայկական ջղագարության մթնոլորտում մշտապես փորձել շեղել հասարակության ուշադրությունը այն…

Կեղծ թեզ ընդդիմության չկայացածության մասին

Խորհրդարանական վերջին ընտրություններից հետո Հայաստանում ձեւավորվեց իշխանության միակուսակցական համակարգ: Ըստ էության տեղի ունեցավ այն, ինչ իր առջեւ նպատակադրել էր գործող իշխանությունը: Թե ինչպես այդ ցանկությունն իրականացվեց՝ գաղտնիք չէ: Կարելի է թերեւս արձանագրել, որ դրված խնդիրը գլուխ բերելու ընթացքում, ինչպես միշտ, չափն անցան իրականացնողները՝ սովորականի պես մտավավախություն ունենալով, թե նախանշված նիշը չի հաղթահարվի: Իհարկե ամեն ինչ…

Իշխանության երկվությունը

Հայ ժողովրդին իշխանությունների մատուցած հերթական անակնկալներից էր մայրաքաղաքի կենտրոնում Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման մասին, Երեւանի ավագանու կայացրած որոշումը: Միկոյանի կերպարը, կարծես թե, մութ կողմեր չունի՝ մանավանդ խորհրդային տարիներին ապրած մարդկանց համար: Դեռ նշված ժամանակներում Միկոյանի կերպարը ռուսերեն բնորոշում ուներ, որ հայերեն հնչում է Իլյիչից-Իլյիչ: Այս ոչ առանց հեգնանքի արված արտահայտությամբ նկատի էր առնվում, որ Միկոյանը…

Հայկական Արեւելում՝ Կամ Ազգային Գաղափարախօսութեան մը Փնտրտուքի Փորձ

ԴՈԿՏ. ԿԱՐԱՊԵՏ ՄՈՄՃԵԱՆ Ներկայացվող հոդվածը, հեղինակի իսկ բնորոշմամբ. «Ազգային Գաղափարախոսության մը փնտրտուքի փորձ է»: Չհավակնելով մեկ հոդվածի սահմաններում տալու այդ «Փնտրտուքի» պատասխանները Կ. Մոմճյանը առաջարկում է նախ քննության նյութ դարձնել եւ հրաժարվել Եւրոպական պատմագրության այն կաղապարից, որի ակնոցով էլ դիտվել է Հայոց պատմությունը եւ բնորոշվել է վերջինիս գաղափարական էությունը: Չի կարելի չհամաձայնել, որ անկախ պետականության…