Հաշված օրեր են մնում մինչեւ ցեղասպանության զոհերի ոգեկոչման 100-րդ տարելիցի եզրագիծը: Սպասվող իրադարձության մոտենալու հետ, բարձունքից գլորվող ձնագնդի պես, ծավալվում է հայոց ցեղասպանության թեմայի արծարծման գործընթացը թե՛ հայկական եւ թե օտար միջավայրերում: Նկատի ունենալով, որ տարբեր միջոցառումներ նախատեսվել են ողջ տարվա կտրվածքով, ցանկալի է, զարգացումների ներկա ընթացքը եւ ծավալը չնվազեն ապրիլի 24-ից հետո: Անդրադառնալով իրականացվող…
Թաքնվելով սեփական ձախողումների ետեւում
Ծանոթանալով հայրենի որոշ լրատվամիջոցների ամենօրյա լրահոսին դժվար է չգտնել որեւէ նյութ, որ կվերաբերի ՀՅԴ-ին եւ մասնավորապես մոտ ժամանակներում իշխող ուժի հետ Դաշնակցության կոալիցիա կազմելու «գույժին»: Ողջ այս աղմուկից երբեմն տպավորություն ես ստանում, թե այս հարցը ներկա ներքաղաքական կյանքի ամենակարեւոր հիմնահարցն է: Ավելորդ է նշելը, որ կոնկրետ քաղաքական ուժերի ու անձերի խոսափող հանդիսացող տվյալ լրատվամիջոցները բոլորովին…
Սարքովի քաղաքական դաշտ
Բոլորովին վերջերս սկսվեց եւ դեռ չի ավարտվել մեր երկրի, քաղաքական կարգավիճակով երկրորդ, կուսակցության փլուզումը: Այն ուժը, որը կատարվածից ընդամենը 1-2 օր առաջ կարող էր թվալ հզոր եւ անսասան, այնպես փլուզվեց ինչպես թղթե տնակը՝ քամուց: Նման երեւույթը, ինչն արտառոց կլիներ այլ երկրների համար, այդպես չէ մեր դեպքում: Դրանում համոզվելու համար կարելի է պարզապես արձանագրել այն կերպափոխությունները,…
Եվրասիական հեռանկարներ
Երկու ամսից քիչ ավելի է ինչ կյանքի իրավունք է ստացել Եվրասիական տնտեսական միությունը: Բնականաբար մեծ է հետաքրքրությունը տեսնելու կոնկրետ արդյունքներ: Իհարկե կարճ ժամանակահատվածում շոշափելի տվյալներ արձանագրելը դժվար է, մանավանդ երբ զգալի է, որ մասնակից բոլոր կողմերի մոտ էլ նկատվում է, այսպես ասած, զգուշավոր սպասման տրամադրություն: Ակնհայտ է, որ միության ծնունդը հայտարարելուց հետո էլ մեծ աշխատանք…
Հաճելի պատրանքի եւ իրական հնարավորության միջեւ
Ասելիքս սկսեմ հին անեկդոտից: Հարբած մարդը, ճանապարհը կարճելու համար, գիշերով անցնում է գերեզմանատնով: Մթության մեջ չնկատելով նա հանկարծ հայտնվում է դատարկ գերեզմանափոսի մեջ: Մարդը, մի քանի անգամ, մի ծայրից մյուս ծայրը վազելով փորձում է դուրս թռչել իր «ծուղակից», բայց այդպես էլ ոչինչ չի ստացվում: Ի վերջո, երբ ուժերը հատնում են, ձեռնարկած «զբաղմունքն» էլ սկսում է…
Հանգուցալուծումների քաղաքակիրթ ճանապարհը
Հայաստանի ներքին կայունությունը սասանելու ներուժ ունեցող գործընթացը, ըստ ամենայնի, կանխված է: Փետրվարի 18-ին հրապարակվեց Գագիկ Ծառուկյանի նոր հայտարարությունը, իսկ դրան հետեւեց ԲՀԿ քաղխորհրդի հայտարարությունը, ըստ որի. «Հաշվի առնելով հասարակության գերլարված հուզական վիճակը, զերծ մնալու համար հնարավոր պրովոկացիաներից եւ բախումներից՝ ԲՀԿ քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել չեղյալ համարել փետրվարի 20-ի հանրահավաքի անցկացումը»: Իր հերթին, փետրվարի 18-ին…
Գալիփոլին հակաքայլ՝ երկու ուղղութեամբ
Գալիփոլիի հակաքայլով Անգարան պարզ դարձուց Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի նշումներու չէզոքացման միտող իր քաղաքականութիւնը։ Գալիփոլիի 100-ամեակի նշման պաշտօնական յայտարարութենէն ետք էր միայն, որ պաշտօնական Անգարան յստակ դարձուց, որ պիտի չմասնակցի հայոց Ցեղապսանութեան 100-ամեակի Երեւանեան նշումին ներկայ ըլլալու ՀՀ նախագահի հրաւէրին։ Մինչ այդ, փաստօրէն Թուրքիոյ նախագահին լռութիւնը հրաւէրին չընդառաջելու հիմնաւորումի բացակայութիւնն էր։ Հիմա, Գալիփոլի-Հայոց ցեղասպանութիւն կամ Անգարա-Երեւան…
Հռչակագիրը չի սահմանափակուիր 100-ամեակով
Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի ձեռնարկները համակարգող պետական յանձնաժողովի 5-րդ ժողովը պատմական համարուելու բոլոր տուեալները կ՜ամբողջացնէ։ Համայն հայութիւնը`Հայաստանի հանրապետութեամբ, Արցախի հանրապետութեամբ եւ Սփիւռքով, իր պետական, հոգեւորական թէ ազգային-հասարակական ներկայացուցչիներով հաստատած է գուցէ ամէնէն համահայկական փաստաթուղթը, որուն շուրջ կայացած է ներազգային համաձայնութիւնը։ Այս մէկը առաջնային խորհուրդն ու յաջողութիւնն է այս կարեւորագոյն իրադարձութեան։ Փաստաթուղթի նախագիծը քննարկման առարկան դարձած է…
Համահայկական հռչակագիր
Ասկէ քանի մը օրեր առաջ Ծիծեռնակաբերդի յուշահամալիրի ծանրօրէն խորհրդանշական ամպիոնէն ՀՀ նախագահը ընթերցեց Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումները համակարգող պետական յանձնաժողովի հռչակագիրը: Նկատի ունենալով Պետական Յանձնաժողովի բաղադրութիւնը, նկատի ունենալով մանաւանդ` որ հռչակագրի ընդունման նիստին ներկայ էին նաեւ ուղղակի գաղթօճախները ներկայացնող տեղական յանձնախումբերու ներկայացուցիչներու բազմութիւնը, կարելի է պնդել, որ հռչակագիրը կը կրէ իսկապէս համահայկական բնոյթ.…
Մեզանից է կախված մեր տեսլականների իրագործումը
Հայաստանի Հանրապետության 24 տարիները մեր սերնդի համար անցան ակնթարթի նման: Արցախյան ազատագրական պատերազմ, հաղթանակած անկախություն, ՀՀ եւ ԼՂՀ պետականաշինության դժվար տասնամյակներ, ներքին եւ արտաքին ամենաբարդ եւ հաճախ ողբերգական հանգուցալուծումներ: Այս փոթորկուն ժամանակաշրջանում միախառնվում են փոքր ձեռքբերումներն ու փայլուն նվաճումները, ընթացիկ եւ անցողիկ ձախողումներն ու դժվարությունները երբեմն թվում են անդառնալի կորուստներ, իսկ ռազմավարական ձեռքբերումները, պետության զարգացման,…