Ակնարկներ

Ո՞վ Է Դաշնակցականը. Դաշնակցականը Եւ Հայրենիքի Տարածքը

ՎԱՉԷ ԲՐՈՒՏԵԱՆ Նախ, պատմական արագ ակնարկ մը։ Հ.Յ.Դաշնակցութեան ու հայ ժողովուրդի քաղաքական-ռազմագիտական միտքի հսկաներէն Ռուբէն Տէր Մինասեան տեղ մը կը հաստատէ. «Դաշնակցականին երբ Հայաստան ըսես, ան կը տկարանայ»։ Ապացոյցի պէտք չկայ հաստատելու համար, որ Հ.Յ.Դաշնակցութիւնը հիմնուեցաւ հայրենիքին, Հայաստանի համար։ Այդ օրերուն (1890), հայրենիք հասկացութիւնը պետական-քաղաքական սահմանում չունէր, այլ՝ զուտ աշխարհագրական-պատմական։ Դեռ աւելի՛ն, սկզբնական տարիներուն (մինչեւ…

Ով է Դաշնակցականը

Թվում է թե հարցն ունի հստակ եւ պարզ պատասխան. դաշնակցականը հայրենասեր հայն է, ով պատրաստ է ծառայել հայությանն ու հայրենիքին եւ եթե հարկ լինի նաեւ կյանքը զոհաբերել հանուն նրանց : Այնուհետեւ: Դաշնակցականը այն հայն է, ով ձգտում է արդարության հայ հավաքականության եւ անհատ հայ մարդու համար եւ պատրաստ է պայքարելու իր ազգակիցների քաղաքական-քաղաքացիական, սոցիալական, տնտեսական…

Ղեկավարման կոալիցիոն սկզբունքը Հայաստանում

Ներկայացված խորագրի ներքո կարելի է թերեւս պատմաքաղաքական լուրջ ուսումնասիրություններ կատարել, սկսելով Հայաստանի պառլամենտարիզմի ակունքներից: Հիշենք, որ Հայաստանի առաջին Հանրապետության հռչակմանը հաջորդող օրերին, դեռեւս Թիֆլիսում, վարչապետ նշանակված Հովհաննես Քաջազնունին հանձնարարություն ուներ ձեւավորելու կոալիցիոն կառավարություն: Ցավոք տարբեր ուժերի հետ (ՀԺԿ, Հայ սոցիալ-դեմոկրատներ, սոցիալ հեղափոխականներ՝ ԷՍԷՌ-ներ ) մեկ ամսից ավելի տեւած բանակցությունները արդյունք չտվեցին: Ավելացնենք, որ խուսափելով միանձնյա…

Ինչ տոն ենք տոնում

Ակնհայտ է, որ որոշ մարդկանց համար այսօր էլ դեռ հստակ չէ, թե ինչին է նվիրված 100-ամյակի տոնը, որ համազգային շուքով տոնում ենք այս տարի: Միթե՞ այդպիսի տպավորություն չի ստացել ցանկացած մարդ ներկա գտնվելով (եթե հաջողվել է ներկա գտնվել) Սարդարապատի տոնակատարությանը: Ինքս առիթ ունեցա տանը լինելու եւ հեռուստացույց միացնելու, երբ հարյուրամյակի համերգին ինչ-որ երիտասարդ փորձում էր…

Փորձություն իշխանությամբ

ՀՀ խորհրդարանի կողմից Նիկոլ Փաշինյանին երկրի վարչապետ ընտրելու գործողությամբ փակվեց Հայաստանում խաղաղ-հեղափոխական իշխանափոխության համաժողովրդական-հրապարակային պայքարի էջը եւ սկսվեց հաջորդ՝ պալատական իշխանափոխության գործընթացը:Որքան էլ որ երկրորդը պայմանավորված է առաջինով ակնհայտ է, որ այս երկուսը միանգամայն տարբեր երեւույթներ են՝ ենթակա իրենց յուրահատուկ ազդակների: Արժանին մատուցելով շարժումը սկզբնավորող եւ հաղթական ավարտին հասցնող առաջնորդի գործունեությանը ակնհայտ է, որ ներկայումս…

Ամէն Ջանք Թափել Իրականացնելու Համար Զանոնք

Դաշնակցական կոչուելու համար բաւական չէ տեսականօրէն յարել Դաշնակցութեան ծրագրին ու կանոնագրին եւ համակրանքով ընդունել կանոնագրութեան հինգ պահանջներն ու կուսակցական որոշումները եւ կրաւորական կերպով ենթարկուել նրանց: Դաշնակցական նկատուելու համար բաւական չէ նոյն ծրագիրն ու գործելակերպն ունենալ եւ նոյն կանոնագրին ու որոշումներին ենթարկուել: Կանոնագիրը թեկնածուներից պահանջում է նաեւ մասնակցել կուսակցութեան իրական կեանքին, այսինքն անդամ լինել կուսակցական մի…

Սումգայիթյան ջարդեր, պատմական զուգահեռներ եւ դասեր

1988 թվականի փետրվարի 12-ից Արցախում սկիզբ առած համաժողովրդական խաղաղ ցույցերի եւ ինքնորոշման պահանջով Ղարաբաղի մարզային իշխանությունների իրավական քայլերի պատասխանը եղավ Սումգայիթ քաղաքում իրականացված հայության ջարդը: Երեք օր շարունակված նախճիրը վայրագությամբ չէր տարբերվում այն եղեռնագործություններից, որ դարասկզբին իրականացրել էին թուրքերը եւ նույն ազերիները: Խորհրդային շինծու ինտերնացիոնալիզմի տասնամյակներից հետո սերնդափոխությունն անգամ ազերիների գենետիկ հիշողության մեջ չէր մարել…

Դարձյալ «Խոստում» ֆիլմի մասին

Այս օրերին հայաստանյան եւ Սփյուռքի մամուլը բազմիցս անդրադարձան Հայոց ցեղասպանության մասին պատմող, ամերիկյան արտադրության «Խոստում» ֆիլմին: Մեզանում առկա հետաքրքրությունը բնական է նախ այն պատճառով, որ ազգային զգայուն թեմայով ստեղծվել է հերթական ֆիլմը եւ իհարկե ունենք այն ակնկալիքը, թե հոլիվուդյան արտադրության եւ համապատասխան «փայլ» ունեցող կինոնկարը կարող է նպաստել աշխարհում հայոց ցեղասպանության թեմայի քարոզչությանը: Անդրադառնանք բուն…

Մենք եւ ռուսները

Օրեր առաջ կարդացինք Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ժիրինովսկու կեղտոտ բարբաջանքը Հայաստանի հասցեին: Պաշտոնական շրջանակներ ներկայացնող կամ պարզապես ռուսասեր տարբեր անձիք նման պարագաներում փորձում են երեւույթը մեղմել մեկնաբանելով, թե գործ ունենք գժի հետ: Իրականում Ժիրինովսկին սովորական գիժ չէ: Նախ նա հետխորհրդային Ռուսաստանի իշխանության մեջ ներկայացված ամենաերկարակայաց քաղաքական առաջատար ուժերից մեկի առաջնորդն է: Նա այն մարդն…

Այսօրը

Հայկական այսօրը տխուր պատկեր մը կը ներկայացնէ, որովհետեւ կը պատահի աներեւակայելին: Կը պատահի այն, որ Արցախի բանակցութիւններու ըստ երեւոյթին ամենէն ճակատագրական հանգրուանին ոմանք իրենց ընթացքով կը յաջողին հայկական ներքին կեանքը աննախընթաց կերպով պառակտել: Յանձաւորներ մատնանշելու համար չէ, որ ցաւով կը գրենք այս քանի մը տողերը: Ատիկա աւելի ուշ ընելը թէ՛ աւելի խելացի է, թէ աւելի…