Յօդուածներ

Յունական հերթական ճգնաժամ

Յունաստան ամիսներէ ի վեր կը ղեկավարուի Եւրոպայի մէջ երկար ժամանակ իր օրինակը չունեցող ձախակողմեան կառավարութեան մը կողմէ: Աւելի քան հինգ տարիներէ ի վեր տնտեսական գրեթէ տեւական ճգնաժամը արիւնաքամ ըրած է պետութիւն եւ ժողովուրդ: Երբ եւրոյի իբրեւ հասարակաց դրամանիշ որդեգրման օրերուն Յունաստան հպարտօրէն եւրոգոտի կը մտնէր, ժողովրդային տօնախմբութիւն էր: Այսօր այդ նոյն պատճառով երկիրը մոխիրներու վրայ…

Մեզանից է կախված մեր տեսլականների իրագործումը

Հայաստանի Հանրապետության 24 տարիները մեր սերնդի համար անցան ակնթարթի նման: Արցախյան ազատագրական պատերազմ, հաղթանակած անկախություն, ՀՀ եւ ԼՂՀ պետականաշինության դժվար տասնամյակներ, ներքին եւ արտաքին ամենաբարդ եւ հաճախ ողբերգական հանգուցալուծումներ: Այս փոթորկուն ժամանակաշրջանում միախառնվում են փոքր ձեռքբերումներն ու փայլուն նվաճումները, ընթացիկ եւ անցողիկ ձախողումներն ու դժվարությունները երբեմն թվում են անդառնալի կորուստներ, իսկ ռազմավարական ձեռքբերումները, պետության զարգացման,…

Քաղաքական արժեքով քրեական դատավարություն

88 թվականից սկսված հայ-ադրբեջանական հակամարտությունը ունեցել է տարբեր հանգրվաններ եւ դրսեւորումներ: Եղել են հանրահավաքներ, փոքր ու մեծ ընդհարումներ, պատերազմ եւ բանակցություններ, մշտատեւ քարոզչական դիմակայություն, սահմանային ընդհարումներ, ինչպես եւ դատավարություններ: Հիշենք ինչպես Սումգայիթյան իրադարձությունների առիթով դատական գործընթաց նախաձեռնվեց, սակայն այն գոհացուցիչ արդյունքներ չունեցավ, քանի-որ մենք չէինք մեր դատի տերը, այլ՝ Մոսկվան: Հիշենք քնած հայ սպային սպանած…

Հայկական Արեւելում՝ Կամ Ազգային Գաղափարախօսութեան մը Փնտրտուքի Փորձ

ԴՈԿՏ. ԿԱՐԱՊԵՏ ՄՈՄՃԵԱՆ Ներկայացվող հոդվածը, հեղինակի իսկ բնորոշմամբ. «Ազգային Գաղափարախոսության մը փնտրտուքի փորձ է»: Չհավակնելով մեկ հոդվածի սահմաններում տալու այդ «Փնտրտուքի» պատասխանները Կ. Մոմճյանը առաջարկում է նախ քննության նյութ դարձնել եւ հրաժարվել Եւրոպական պատմագրության այն կաղապարից, որի ակնոցով էլ դիտվել է Հայոց պատմությունը եւ բնորոշվել է վերջինիս գաղափարական էությունը: Չի կարելի չհամաձայնել, որ անկախ պետականության…

Հայաստանի հեռանկարներ — Իրողություններ եւ եզրահանգումներ

Այս օրերին շարունակվում են բուռն քննարկումները սեպտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի կողմից արված հայտարարության շուրջ, ըստ որի. «Հայաստանը ցանկանում է միանալ մաքսային միությանը եւ ներգրավվել Եւրասիական տնտեսական միավորման ձեւավորման գործընթացում»: Հայտարարության առիթով բարձրացած հասարակական-քաղաքական ալեկոծությունը բնական է ոչ միայն այն պատճառով, որ նախագահի նշած «Հայաստանը» այս դեպքում ներկայացրել է միայն ինքը կամ գուցե իր թիմակիցների մի…

«Սայքս-Փիքօ III», «Սեւր II», «Լօզան II».- Միջին Արեւելքի Ու Կովկասի Նոր Քարտէ՞ս…

ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՒԷՐՆԵՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՀԱՅՈՒԹԵԱՆ ԴԻՄԱՑ… ԴՈԿՏ. ԿԱՐԱՊԵՏ ՄՈՄՃԵԱՆ ՎԱՉԷ ԲՐՈՒՏԵԱՆ Ա- ՄՈՒՏՔ Շատ հաւանաբար, ընթերցողը որոշ զարմանք ու շուարում պիտի զգայ կարդալով մեր յօդուածին խորագիրը: Խնդիրը այն է, որ սոյն յօդուածով արծարծուող պատմա-քաղաքական հարցերը ծայր աստիճան խրթին են ու անոնց վերլուծական պարզացումը հատորներու կը կարօտի: Չունենալով նման լայնածաւալ հարթակ՝ պիտի փորձենք այս խիտ տողերով…

Չպարտվածների ողբերգությունը

Արտաշես Շահբազյան Անկախ Հայաստանի պատմության ընթացքում արձանագրվել է մի քանի դեպք, երբ նախագահի թեկնածուն չի պարտվել, բայց եւ հաղթանակ է գրանցվել, այսպես կոչված, իշխանական թեկնածուի օգտին: Իրականում առաջինը հաղթահարել է նախագահ դառնալու համար անհրաժեշտ նվազագույն շեմը, թե ոչ դժվար է պնդել, այնուամենայնիվ հասարակության մոտ մեծ է եղել համոզումը, թե նա հավաքել է ավելի շատ ձայն,…

Պանթիւրքական Հոսանքները Ժամանակակից Իրանում (2)

ՍԱՐԳԻՍ ՄԿՐՏՉԵԱՆ «Պանթիւրքական հոսանքները ժամանակակից Իրանում» վերնագրով իմ նախորդ յօդուածում [1] անդրադարձել էի ժամանակակից Իրանում պանթիւրքական հոսանքների ներկայիս գործունէութեան շարժառիթներին և ներկայացրել առկայ կազմակերպութիւններից մէկին։ Սոյն յօդուածով ներկայացնում եմ մէկ այլ կազմակերպութիւն։ Հարաւային Ադրբեջանի [2] Ազգային Զարթօնքի Շարժում [3] Կազմակերպութեան կայքի հասցէն է www.gamoh.biz։ Այն եռալեզու է՝ անգլերէն, թուրքերէն և պարսկերէն։ Կազմակերպութեան պաշտօնական անունն է…

Անկախության գաղափարը տարագիր հայ գործիչ Վահան Նավասարդյանի աշխատություններում

ԽԱՉԱՏՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ(*) Հայաստանի առաջին Հանրապետության (1918-1920) անկումից հետո տարագրության մեջ հաստատված հայ մտավորական-քաղաքական գործիչների մոտ քննարկման առարկա դարձան հայ իրականության մեջ առկա մի շարք հիմնախնդիրներ: Նոր կազմավորվող հայկական սփյուռքում գոյություն ունեցող հրապարակախոսության մեջ առանձնակի տեղ հատկացվեց Հայաստանի անկախության գաղափարին: Այս տեսակետից բավական բեղմնավոր գործունեություն է ծավալել Վահան Նավասարդյանը (1888-1956), ով 1922թ.-ից մինչև կյանքի վերջը խմբագրել…

Պանթիւրքիզմ. անցեալը, ներկան, ապագան

Երկու խօսք ստորեւ ներկայացուող յօդուածի կապակցութեամբ Պանթիւրքիզմի գաղափարը, իրականում, ներկայում ոչ միայն գոյութիւն ունի, այլեւ բացայայտ թէ թաքուն կերպով այն իրականցնելու ուղղութեամբ աշխատանք է կատարւում։ Խօսենք օրինակներով. Առաջին. 2009 թ. հոկտեմբերի 3-ին կեանքի կոչուեց Թիւրքալեզու պետութիւնների համագործակցութեան խորհուրդ (The Cooperation Council of Turkic Speaking States), որին անդամակցում են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Թուրքիան։ Գաղափարը, իհարկէ,…