
1918-1919 թթ. «Ճակատամարտ» օրաթերթն1 անդրադարձել է Հայաստանի 1-ին Հանրապետության կյանքի տարբեր բնագավառներին: Հիմնական շեշտադրումներն արվել են ներքին և արտաքին քաղաքականության մարտահրավերներին, Կառավարության ու Խորհրդարանի աշխատանքներին, հայոց նորանկախ պետականության գաղափարի արժևորմանը: Պարբերականի մոտեցումներն անաչառ են, վերլուծություններն` օբյեկտիվ, իսկ առաջարկները` կառուցողական: Թերթի հրապարակումները մեզ հիմք են տալիս վկայելու, որ երկրի իշխանությունները (օրենսդիր, գործադիր և դատական) արել են…