Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովը, մեկ օրակարգային հարցով` առաջիկա նախագահական ընտրություններում ՀՅԴ դիրքորոշումը: Իհարկե սովորական վիճակ չէ, երբ որեւէ քաղաքական ուժ, ժողովն սկսելուց առաջ, նախագահի թեկնածու առաջադրել-չառաջադրելու հարցում, դեռեւս չունի վերջնական կողմնորոշում: Այնուամենայնիվ այդպիսին էր վիճակն այս անգամ, եւ մասնակիցների փաստարկներն էին տեղում վճռորոշելու կարեւորագույն խնդիրը: Տվյալ հանգամանքը առավել…
Խմբագրական
Բանակցությունների տրամաբանությունը
Այս օրերին, Հայաստանի քաղաքական դաշտում ընթանում են ակտիվ բանակցություններ: Գաղտնիք չէ, որ բանակցությունների թեման գալիք նախագահական ընտրություններն են՝ մասնավորապես նախագահի միասնական ընդդիմադիր թեկնածու առաջադրելու խնդիրը: Շատերը թերահավատ են նշված նպատակի իրագործելիության հարցում եւ պետք է ընդունել, որ նման տեսակետը զուրկ չէ հիմքից: Նկատի ունենանք, որ բանակցություններում ներգրավված բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, նրանց հետ իրեն իշխանությանն այլընտրանք…
Ատավիզմ
Ատավիզմ բառի արմատը լատիներեն atavi – նախնիներ արմատն է, որ բառացիորեն նշանակում է հետագա սերունդների կառուցվածքում, վաղուց մեռած նախնիների կազմաբնախոսական և հոգեկան գծերի ի հայտ գալը: Ատավիզմի դրսեւորում է համարվում օրինակ կույր աղիքի գոյությունը, որը վաղուց մարդու օրգանիզմում որեւէ գործառույթ չի իրականացնում, սակայն շարունակում է իր գոյությունը: Այդպես կարող է նաեւ մարդկանց վրա ի հայտ…
Պատճառ ու հետեւանք
Դիւրին ժամանակաշրջանի մը մէջ չենք ապրիր դժբախտաբար: Ճիշդ է, որ հայութիւնը ասկէ շատ աւելի վատ պամաններու մէջ ապրած ու այդպիսի կացութիւններու մէջէն կրցած է այս կամ այն ձեւով ելլել ու վերապրիլ՝ առաւել կամ նուազ չափով կոտորակուելէ ետք: Սակայն հարցը վերապրելուն չի վերաբերիր, այլ՝ հայութեան համար ապահով ու բարօր կեանք մը ապահովելու գրաւին մէջ, միաժամանակ՝ հիմնաւոր…
Օրվա գերխնդիրը
Վերջին շրջանում, տարբեր նախարարներ, ու այլ պաշտոնյաներ ներկայացնում են տպավորիչ ցուցանիշներ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում արձանագրվող աճի վերաբերյալ: Հավատանք ներկայացվող տոկոսային թռիչքին, մանավանդ որ մեր թույլ տնտեսության դեպքում այս ցուցանիշը պետք է գնահատել համեմատության մեջ: Արձանագրենք, որ թվային տեսքով ձեռք բերված արդյունքը 501 միլիարդ դրամ է, որը արտարժութային հարաբերակցությամբ կազմում է մոտ 125 միլիոն դոլար:…
Յարձակողական ինքնապաշտպանութիւն
Ատենէ մը ի վեր նորութիւն կայ հայութեան քաղաքական ժամանակակից պահանջներու մարզէն ներս. Ցեղասպանութեան միջազգային ճանաչման պահանջին կողքին հետզհետէ բեմին վրայ կը քաշուի հայկական պահանջատիրութեան խնդիրը: Ատիկա կը կատարուի փոքր քայլերով, սակայն զարմանալիօրէն անմիջական արդիւնքներով: Այսպէս, սեղանի վրայ դրուեցաւ Թուրքիոյ կողմէ հայութեան բռնագրաւուած եկեղեցական նիւթական ժառանգութեան հարցը, որ անյապաղ դրականօրէն ընկալուեցաւ քաղաքական Արեւմուտքին կողմէ: Արդարեւ Միացեալ…
Մենք ենք մեր հարցերի տերը
2012 թվականի խորհրդարանական ընտրությունները աննախադեպ էին ընտրակաշառքի եւ ընտրակեղծիքների զանգվածային կիրառման առումով: Սրանով հանդերձ ոչ մի ընտրության շուրջ խոսակցություններն ու քննարկումները այնքան արագ չէին մարել, որքան որ դա տեղի ունեցավ այս դեպքում: Փոխարենը լայն քննարկումների առարկա դարձավ օրինակ միասեռականների ակումբի հրկիզման միջադեպը: Հետընտրական շրջանում աշխուժություն ապրեց հակադաշնակցական քարոզչությունը: Եթե Հայաստանում ունենայինք իրապես ազատ ու անկախ…
Ամբողջական ուժերով
Իրականութեան չի համապատասխաներ խորհրդայնաբոյր այն կարծիքը, թէ նորագոյն պատմութեան մէջ հայոց անկախ պետականութիւնը ստեղծուեցաւ ուրիշներու կամքով: Անշուշտ կասկածէ վեր է, որ կովկասեան տարածաշրջանէն ներս խմորուած կացութիւնները իրենց դերակատարութիւնը ունեցան հայութեան ճակատագրի ուղղութեան տեսանկիւնէն. ատիկա երբեք չի նշանակեր սակայն, թէ անոնք միակ տուեալն էին հայոց պետականութեան վերածնունդին: Պատմական տուեալ է, թէ ամէն անգամ երբ առիթը ներկայացաւ,…
Հայաստան-Սփյուռք. Համակարգման հիմնահարցեր
Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների համակարգման հիմնահարցը թերեւս հայոց պետականության առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրների շարքում է: Վերջինիս մոդելավորումը մեծ հաշվով հնարավոր կդարձնի 21-րդ դարում համաշխարհային քաղաքակրթության մեջ հայկական գործոնը պասիվ օբյեկտից վերածել ակտիվ սուբյեկտի: Սփյուռքն այսօր չի ներկայանում իբրեւ մեկ ընդհանրական միավոր. յուրաքանչյուր համայնք ձեւավորվել է պատմական ուրույն հնագամանքներում եւ տարբեր գործընթացների արդյունքում, ենթակա է քաղաքական եւ մշակութային…
Երիտասարդութեան խնդիրը
Երիտասարդութիւնը, բնական է, հաւաքականութեան մը ապագայի՝ ներկայի մէջ արդէն երեւցող պատկերն է: Եթէ կայ լաւ պատրաստուած երիտասարդութիւն, ապա տուեալ հաւաքականութիւնը իր ապագան լաւատեսութեամբ կ’ընկալէ. եթե չկայ, ապա հասարակութեան ապագայի վերաբերմամբ անորոշութիւն կը տիրէ:Յստակ է հաւաքականութեան մը համար, ուրեմն, կրթական-դաստիարակչական մարզի կարեւորութիւնը: Հասարակութիւնը իր երիտասարդութիւնը կը պատրաստէ իր պատկերով, իր նպատակներու իրագործումը տեսնելու առաջադրանքով, իր ապագայ…