Խորհրդարանական վերջին ընտրություններից հետո Հայաստանում ձեւավորվեց իշխանության միակուսակցական համակարգ: Ըստ էության տեղի ունեցավ այն, ինչ իր առջեւ նպատակադրել էր գործող իշխանությունը: Թե ինչպես այդ ցանկությունն իրականացվեց՝ գաղտնիք չէ: Կարելի է թերեւս արձանագրել, որ դրված խնդիրը գլուխ բերելու ընթացքում, ինչպես միշտ, չափն անցան իրականացնողները՝ սովորականի պես մտավավախություն ունենալով, թե նախանշված նիշը չի հաղթահարվի: Իհարկե ամեն ինչ…
Խմբագրական
Հնարավորություն նախագահի համար
Ապրիլի երեքի առավոտյան Հանրապետության վարչապետը անց էր կացնում կառավարության ամենշաբաթյա նիստը եւ դժվար էր ենթադրել, որ նույն օրվա երեկոյան կհայտարարվի վերջինիս հրաժարականի մասին: Այն էլ, ըստ իր ցանկության, եւ այն էլ դեռեւս մեկ ամիս առաջ, հանրապետության նախագահին գրած հրաժարականի դիմումի համաձայն: Տեղի ունեցածի վերաբերյալ ծայր առած մեկնաբանություններում, որպես հրաժարականի իրական պատճառներ, նշվում են եւ դեռ…
Ընդդիմության պատասխանատվությունը
Ընդունված է, որ յուրաքանչյուր ընտրությունից հետո, հաղթող ուժը հայտարարի հռչակած ծրագրերի իրականացման պարտավորությունը ստանձնելու մասին: Եւ հետագայում էլ, իշխանությունը ներկայացնող ուժերը, ըստ հարկի (երբեմն էլ անհարկի), բարձրաձայնում են իրենց պատասխանատվության մասին: Սա չի նշանակում, սակայն որ ընդդիմությունը ազատվում է ընդհանրապես պարտականության պատասխանատվությունից: Անշուշտ վերջինս առարկայորեն ունակ չի կարող լինել սեփական նախընտրական պլատֆորմի կենսագործումը հետապնդել ողջ…
Հայ-թուրքական դերասանություն
Դեկտեմբերի վեցին, թուրք և հայ դերասաններ Դենիս Բարըշն ու Հովհաննես Աջինյանը Վրաստանի մայրաքաղաքում իրար ձեռք սեղմեցին: Այդ ընթացքում նրանք ձեռքի հետ ձեռքսեղմումի համաշխարհային ռեկորդ սահմանեցին, իրար բաց չթողնելով 43 ժամ շարունակ: Խորհրդանշական անվանված ակտը ի սկզբանե ուղեկցվեց համապատասխան քարոզչությամբ: Կարծում եմ իսկապես երեւույթը խորհրդանշական է, բայց այն իմաստով, որ իրար ձեռք են սեղմել երկու դերասաններ…
Պայքար ընդդիմության տեղի համար
Տարիներ շարունակ, մեր որոշ քաղաքական ուժերի կողմից, ճիգ է գործադրվում ապացուցելու, որ իրենք են երկրի միակ ընդդիմադիր ուժը: Ճիգը միաժամանակ ապացուցելու համար է, թե այլ ընդդիմադիր ներկայացողները կեղծ են եւ գաղտնի գործարքի մեջ՝ իշխանությունների հետ: Միանգամից արձանագրենք այն, ինչ ոչ մեկի համար գաղտնիք չէ՝ այս ամենի գլխավոր նպատակը հերթական ընտրություններում ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները շահելն է:…
Իրար արժանի իշխանությունն ու ժողովուրդը
Եթե որեէ միջավայրում ասվի, թե Հայաստանի ժողովուրդն արժանի է իր իշխանությանը կասկած չկա, որ մարդիկ կվիրավորվեն: Որ մեր ժողովուրդը շատ ավելի լավ իշխանության է արժանի երկրորդ կարծիք չկա հավանաբար, այլ հարց է, սակայն թե ինչ է անում նույն ժողովուրդը իրեն արժանի, իր անհատական եւ հասարակական-ազգային կարիքներն ու պահանջները բավարարելու ունակ իշխանություն ձեւավորելու ուղղությամբ: Խնդիրն այս…
Քաղաքացիական եւ քաղաքական հասարակություններ
Քաղաքացիական եւ քաղաքական հասարակությունները մեզանում հաճախ ներկայացվում են, որպես միանգամայն տարբեր եւ գրեթե հակոտնյա հասկացություններ: Սրանցից առաջինի մասին հաճախ այնպիսի հափշտակությամբ է խոսվում կարծես խոսքը միայն վերջերս իհայտ եկած երեւույթի է վերաբերում: Որպես այդպիսին նկատի է առնվում հատկապես անկախության տարիներին եւ հատկապես նոր հազարամյակում ձեւավորված երիտասարդությունը: Խորհրդային տոտալիտար համակարգի մտակաղապարներից զերծ եւ ժամանակակից աշխարհում ծավալվող…
Ինչու հանկարծ աղմուկ
Ազգային ժողովը, գարնանային նստաշրջանի ավարտին, օրենքով սահմանված կարգով, լսեց ՀՀ Վերահկիչ պալատի հերթական հաշվետվությունը: Սովորաբար այս հաշվետվությունները որոշ ժամանակով ալեկոծություն են առաջացնում հասարակական-քաղաքական մթնոլորտում: Աշխուժանում են հատկապես լրատվամիջոցները, ելույթներ են ունենում պատգամավորները, մարդիկ առօրյա զրույցների ընթացքում անդրադառնում են ներկայացված մեղադրանքներին եւ… եւ կարծես թե վերջ: «Որոշ ժամանակը» ձգվում է մի քանի օր եւ դրանով ամեն…
Ինքնախաբեությունը փրկություն չէ
Փետրվարի 18-ից հետո, Հայաստանի իշխանությունը, ֆուտբոլային լեզվով ասած, խաղում էր ժամանակի վրա: Նա կարծես համբերատարորեն սպասում է, թե երբ կմարեն հետընտրական հուզումները եւ այս մեկ փորձությունն էլ հնարավոր կդառնա համարել հաղթահարված: Նախագահական երդմնակալությունը կարծես որոշակի սահմանագիծ էր, որից հետո բոլորի համար պարզ պետք է դառնար, որ հրապարակային կրքերն այլեւս անցած փուլ են, եւ նախագահական երկրորդ…
Կանխել թուրքական պետական ահաբեկչությունը
2013 թվականի հունվարի 10-ին, Փարիզի քրդական կենտրոնում, հայտնաբերվեցին հրազենով սպանված երեք քուրդ կանանց դիակներ: Սպանվածներն էին՝ Քրդական ազգային կոնգրեսի հիմնադիր անդամ Սաքինե Ջանսըզը, Բրյուսելում ՔԱԿ ներկայացուցիչ Ֆիդան Դողանը եւ երիտասարդ գործիչ Լեյլա Սոյլեմեզը: Քաղաքական այս սպանությունները լայն արձագանք ունեցան միջազգային լրատվամիջոցներում: Թե ֆրանսիայում եւ թե ֆրանսիայից դուրս միանշանակ գնահատականն այն էր, որ ահաբեկչության ետեւում կանգնած…