Խմբագրական

Ապրիլի 24-ին ընդառաջ եւ դրանից հետո

Հաշված օրեր են մնում մինչեւ ցեղասպանության զոհերի ոգեկոչման 100-րդ տարելիցի եզրագիծը: Սպասվող իրադարձության մոտենալու հետ, բարձունքից գլորվող ձնագնդի պես, ծավալվում է հայոց ցեղասպանության թեմայի արծարծման գործընթացը թե՛ հայկական եւ թե օտար միջավայրերում: Նկատի ունենալով, որ տարբեր միջոցառումներ նախատեսվել են ողջ տարվա կտրվածքով, ցանկալի է, զարգացումների ներկա ընթացքը եւ ծավալը չնվազեն ապրիլի 24-ից հետո: Անդրադառնալով իրականացվող…

Թաքնվելով սեփական ձախողումների ետեւում

Ծանոթանալով հայրենի որոշ լրատվամիջոցների ամենօրյա լրահոսին դժվար է չգտնել որեւէ նյութ, որ կվերաբերի ՀՅԴ-ին եւ մասնավորապես մոտ ժամանակներում իշխող ուժի հետ Դաշնակցության կոալիցիա կազմելու «գույժին»: Ողջ այս աղմուկից երբեմն տպավորություն ես ստանում, թե այս հարցը ներկա ներքաղաքական կյանքի ամենակարեւոր հիմնահարցն է: Ավելորդ է նշելը, որ կոնկրետ քաղաքական ուժերի ու անձերի խոսափող հանդիսացող տվյալ լրատվամիջոցները բոլորովին…

Սարքովի քաղաքական դաշտ

Բոլորովին վերջերս սկսվեց եւ դեռ չի ավարտվել մեր երկրի, քաղաքական կարգավիճակով երկրորդ, կուսակցության փլուզումը: Այն ուժը, որը կատարվածից ընդամենը 1-2 օր առաջ կարող էր թվալ հզոր եւ անսասան, այնպես փլուզվեց ինչպես թղթե տնակը՝ քամուց: Նման երեւույթը, ինչն արտառոց կլիներ այլ երկրների համար, այդպես չէ մեր դեպքում: Դրանում համոզվելու համար կարելի է պարզապես արձանագրել այն կերպափոխությունները,…

Հաճելի պատրանքի եւ իրական հնարավորության միջեւ

Ասելիքս սկսեմ հին անեկդոտից: Հարբած մարդը, ճանապարհը կարճելու համար, գիշերով անցնում է գերեզմանատնով: Մթության մեջ չնկատելով նա հանկարծ հայտնվում է դատարկ գերեզմանափոսի մեջ: Մարդը, մի քանի անգամ, մի ծայրից մյուս ծայրը վազելով փորձում է դուրս թռչել իր «ծուղակից», բայց այդպես էլ ոչինչ չի ստացվում: Ի վերջո, երբ ուժերը հատնում են, ձեռնարկած «զբաղմունքն» էլ սկսում է…

Հանգուցալուծումների քաղաքակիրթ ճանապարհը

Հայաստանի ներքին կայունությունը սասանելու ներուժ ունեցող գործընթացը, ըստ ամենայնի, կանխված է: Փետրվարի 18-ին հրապարակվեց Գագիկ Ծառուկյանի նոր հայտարարությունը, իսկ դրան հետեւեց ԲՀԿ քաղխորհրդի հայտարարությունը, ըստ որի. «Հաշվի առնելով հասարակության գերլարված հուզական վիճակը, զերծ մնալու համար հնարավոր պրովոկացիաներից եւ բախումներից՝ ԲՀԿ քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել չեղյալ համարել փետրվարի 20-ի հանրահավաքի անցկացումը»: Իր հերթին, փետրվարի 18-ին…

Կրկին հիշեցին Դաշնակցությանը

Վերջին շաբաթներին Դաշնակցությունը կրկին հայտնվել է որոշ քարոզչամիջոցների թիրախում: Սովոր ենք, որ ծանոթ ուժեր, իրենց ենթակա լրատվամիջոցների խոսափողով, պարբերաբար, իսկ երբեմն էլ գրեթե ամենօրյա հետեւողականությամբ, հակադաշնակցական քարոզչության հերթական ալիքը բարձրացնեն: Եթե ուշադիր հետեւենք, թե «հերթական ալիքները» երբ են փոթորկվում՝ կարելի է գտնել դրանց կապը կոնկրետ փաստերի եւ իրադարձությունների հետ: Օրինակ դժվար է հիշել նորանկախ Հայաստանում…

Ցավակցագրեր եւ ցավակցական խոսք Վահան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ

ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ԽՈՍՔ 28 դեկտեմբեր 2015 «Վահանը վառ անձնավորությունն էր եւ չէր ձգտում վառվռուն երեւալ» Մեկ տարի է արդեն, ինչ Վահան Հովհաննիսյան մարդը, քաղաքական գործիչը, դաշնակցականը մեզ հետ չէ, եւ առցանց «Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյանի խոսքով, այս ընթացքում իհարկե, զգացվել է Վահանի՝ որպես քաղաքական գործչի պակասը, բայց, շատ հաճախ հիշել են դաշնակցական գործչին՝ որպես մարդ-անհատականությանը։ «Նա…

Հրամայական անհրաժեշտութիւնը

Որեւէ հաւաքականութիւն ժամանակի ընթացքին, իր զարգացման հետ միասին, իր ենթակայական էութեան ու առարկայական կեանքի կարիքները հոգալու նպատակով կը կազմէ իր հաստատութիւնները. պետական կառոյց՝ իր բոլոր ստորոգելիներով, կրօնական հաստատութիւններ, կուսակցութիւններ, միութիւններ, մշակութային կեանքը հունաւորող մեծ ու փոքր միաւորներ եւայլն: Այդ հաստատութիւնները կը պահուին այն ակնկալութեամբ, որ անոնք այդ հոգածութիւնը պիտի փոխադարձեն ծառայելով իրենց ծնունդ տուող հաւաքականութեան:…

Շանտաժը որպես գործելակերպ

Ընդդիմադիր քառյակի վերջին միասնական նիստից հետո կողմերը հայտարարեցին, թե ընթացիկ տարվա հոկտեմբերին նախատեսվող հանրահավաքին, ինչպես եւ վերջինիս հետեւող հանրահավաքներին ՀՅԴ-ն չի մասնակցի: Հանրահավաքներ նախաձեռնող եռյակի ներկայացուցիչները կոռեկտ կերպով հայտարարեցին, թե հարգում են Դաշնակցության դիրքորոշումը եւ պարզաբանեցին, թե սա չի նշանակում, որ ավարտվում է չորս ուժերի համագործակցությունը: Նույն ուժերի ներկայացուցիչներն իսկ, որպես Դաշնակցության չմասնակցելու հիմնավորում լուսաբանեցին,…

Գերակշռող փաստարկի ուժով

Տարբեր առիթներով ասվել էր, որ հայ-ադրբեջանական նոր պատերազմի բռնկումը շատ հավանական չէ, բայց եւ ամբողջովին բացառել դրա հնարավորությունը՝ նույնպես իրատեսական չէ: Հնարավոր պատերազմի հավանականությունը մեծացնում էին հատկապես մի քանի գործոններ: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի ներկա ղեկավարը հոր համեմատ լինելով անիրատես ու արկածախնդիր Ղարաբաղի «ազատագրման» մոլուցքի եւ հակահայկական ջղագարության մթնոլորտում մշտապես փորձել շեղել հասարակության ուշադրությունը այն…