Խմբագրական

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2024 թ․ հինգերորդ համարը

«Դրօշակի» ընթերցողը համացանցի վրա արդեն կարող է ընթերցել պաշտոնաթերթի սույն թվականի 5-րդ համարը: Հետևելով Հայաստանի համար ճակատագրական այս օրերին երկրում ծավալվող ներքաղաքական իրադարձություններին «Դրօշակի» առաջնորդողը, ինչպես և հաջորդող քաղաքական հոդվածը անդրադարձ են «Սրբազան շարժման» նշանակությանը̀ դեպի անդունդ գլորվող երկրի ներկայի ու ապագայի համար: Վերջին շրջանում կարելի է հանդիպել վերլուծությունների, ըստ որոնց այսօրվա և հարյուր տարի…

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2023 թ․ 12-րդ համարը

Դեկտեմբերի 27-ին էլեկտրոնային հարթակում հրապարակվել է «Դրօշակի» տարեվերջյան համարը: Տրամաբանական է, որ այս համարը ունի արդեն անցյալ դարձող անհանգիստ տարին ամփոփոխ բովանդակություն: Եթե համարի «Առաջնորդողում» շեշտադրվում է քաղաքական իրադարձությունների խորապատկերին Հայաստանի իշխանությունների իրականացրած գործունեությունն ու դրսևորած քաղաքական վարքը, ապա Անի Մելքոնյանի հոդվածը անդրադարձ է հայության համար դրամատիկ ու ողբերգական եղելություններով հարուստ ժամանակահատվածի կարևոր իրադարձություններին: Քաղաքագետ…

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2023 թ․ 10-րդ համարը

Հոկտեմբերի 24-ից ընթերցողը համացանցի վրա կարող է գտնել «Դրօշակի» 2023 թվականի 10-րդ համարը։ Հերթական համարի առանցքում Արցախի ու արցախահայության հետ կապված հայ ժողովրդի մեծ ողբերգության թեման է։ Համարի առաջնորդողը անդրադարձ է այն մի քանի հիմնական եզրակացություններին, որոնք, դժբախտաբար, հաստատվում են կատարված իրողությամբ՝ որոնցից մեծ մասի անխուսափելիության մասին էլ տարիներ շարունակ ահազանգում էին ազգային ուժերը և,…

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2023 թ․ վեցերորդ համարը

Լույս է տեսել «Դրօշակի» հունիսյան համարը: Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակի» հունիսի համարը: Պաշտոնաթերթի հերթական համարում կրկին գերակշռում է Հայաստան-Արցախի թեման: Հեղինակները տարբեր դիտանկյուններից քննում են Հայաստանի իշխանությունների իրականացրած արտաքին և ներքին քաղաքականությունը, ինչը թելադրված չէ ազգային շահերից ու մտահոգություններից և կործանարար է Արցախի ու Հայաստանի համար: Վարդան Հակոբյանի «Գլոբալիզմի գաղափարաբանությունը եւ նեոլիբերալների հեղափոխականությունը» հոդվածը ներկայացնում…

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2023 թ․ հինգերորդ համարը

Համացանցի վրա արդեն կարելի է կարդալ «Դրօշակի» սույն թվականի մայիսյան համարը: Պաշտոնաթերթի հերթական համարը աչքի է ընկնում թեմատիկ բազմազանությամբ: Առաջնորդող հոդվածը անդրադարձ է ամսվա կարևոր խորհրդին` մայիսյան հաղթանակներին: Զուգահեռ է տարվում հարյուր տարի առաջվա և ներկա աշխարհաքաղաքական իրողությունների միջև, ինչպես և ներկայացվում է գրեթե նույն իրողությունների պայմաններում հայոց պետականությունը գլխավորող ուժերի քաղաքական և բարոյական կերպարները:…

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2023 թ․չորրորդ համարը

«Դրօշակի» ընթերցողին է ներկայացվում պաշտոնաթերթի նոր համարը։ «Դրօշակի» հերթական այս համարում բնականորեն զգալի տեղ են գրավում Հայոց ցեղասպանության թեմային նվիրված էջերը։ Պատմական զուգահեռներ տանելով՝ համարի առաջնորդող հոդվածում խոսվում է այն մասին, որ հայ ժողովուրդը կրկին կանգնած է ճակատագրական փորձության շեմին և ցեղասպան թշնամիների նկատմամբ չգիտակցված կամ գիտակցված անհաշվենկատ վերաբերմունքը, վերջինիս երախից խաղաղություն կորզելու անհաջող ճիգերը…

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2022 թ․երրորդ համարը

Համացանցի վրա մարտի 14-ից կարելի է գտնել «Դրօշակ»ի մարտյան համարը։ Պարբերականի այս նոր համարը լույս է տեսնում ՀՅԴ Ընդհանուր ժողովի ավարտից մի քանի օր անց, ուստի և տրամաբանական է, որ Դաշնակցության պաշտոնաթերթը կուսակցության կարևորագույն միջոցառմանն անդրադառնում է առաջնորդող հոդվածով։ «Դրօշակ»ը հրապարակել է նաև նորավարտ ժողովի ընդունած հայտարարությունը։ Ինչպես միշտ «Դրօշակ»ի ուշադրության առանցքում են Հայաստանի այսօրվա…

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2022 թ․ երկրորդ համարը

Փետրվարի 10-ից համացանցի վրա կարելի է ընթերցել «Դրօշակ» պարբերականի 2022 թվականի երկրորդ համարը: Փետրվարը հայ ժողովրդի կյանքում նշանավորվում է ազգային ըմբոստացման երկու կարեւոր փաստերով, որոնցից մեկն արձանագրվել է 1921 թվականին, իսկ մյուսը` 1988 թվականին` որպես արցախյան շարժման սկիզբ: «Դրօշակ»ի առաջնորդողը զուգահեռներ տանելով երկու ժամանակաշրջանների միջև, անդրադառնում է նաև վերոնշյալ երկու պատմական իրադարձություններին: Արցախյան շարժման սկզբնավորման…

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2021 թվականի հինգերորդ համարը

Այսօրվանից համացանցի վրա կարելի է ընթերցել «Դրօշակ» ամսագրի 2021 թվականի հինգերորդ համարը: Միանգամից կարելի է նշել, որ խախտելով մեզանում հաստատված երեք տասնամյակի ավանդույթը մայիսյան «Դրօշակ»ը զուրկ է տոնական տրամադրությունից և արտահայտում է մեզ համար ոչ ուրախ ժամանակի շունչը: Այդ նույն տրամադրության արտահայտություն է նաև համարի առաջնորդողը, որով փորձ է արվում պարզաբանել մոտ ապագայի համապետական հնարավոր…

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի իններորդ համարը

Սեպտեմբերի 1-ից համացանցի վրա է ՀՅԴ Բյուրոյի պաշտոնաթերթ «Դրօշակ»-ի իններորդ համարը: Ընթերցողը կնկատի, որ պաշտոնաթերթի սեպտեմբերյան համարի առանցքում երկու կարեւորագույն իրադարձություններ են՝ Հայաստանի եւ Արցախի անկախության տարեդարձերը: Հայկական երկու պետությունների անկախացման իրողության, անցած ճանապարհի եւ առկա մարտահրավերների շուրջ է «Դրօշակ»ի հարցազրույցը ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանի հետ: Անկախության ժամանակահատվածում դրսեւորված եւ այսօր էլ մտահոգության տեղիք…