
Իր նոր տարեշրջանը «Դրօշակը» սկսում է հայության դիմագրաված դժվարին մարտահրավերներին շիտակ, անկեղծ և համարձակորեն արձագանքելու հանձնառությամբ։ Ազգային-պետական կյանքի դիմագրաված և սպասվող փորձություններին է նվիրված նոր տարվա առաջին համարի «Առաջնորդողը»։ Անի Մելքոնյանը կատարելով 2025 թվականի ամփոփումը ընթերցողին հիշեցնում է անցնող տարվա քաղաքական կարևոր իրադարձությունների մասին։ Նկատի ունենալով հարևան ու բարեկամ Իրանում կատարվող ինչպես և հնարավոր իրադարձությունների…









